News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

25 մարդու, որոնցից շատերը Բանգլադեշի իշխող կուսակցության անդամ են, առաջադրվել է այն ուսնողին դաժանորեն սպանելու մեղադրանք, որը սոցցանցերում քննադատել է կառավարությանը, հայտնում է AFP-ը։

21-ամյա Աբրար Ֆահադի այլանդակված մարմինը գտել են հանրակացարանում այն բանից հետո, երբ նա Facebook-ում գրառում է կատարել՝ իշխանություններին քննադատելով Հնդկաստանի հետ ջուրը կիսելու համար։

Ոստիկանությունը հայտարարել է, որ տղան մահացու ծեծվել է համակուրսեցիների կողմից, որոնցից շատերը իշխող կուսակցության երիտասարդական թեւի անդամ են։

«Տեսանկարահանող սարքերի ժապավենների համաձայն, առնվազն 11 մարդ անմիջականորեն մասնակցել է Ֆահադի ծեծին»,- հայտարարել է կառավարությա ներկայացուցիչը։ Նրա խոսքերով, մեղադրյալները «վախի մթնոլորտ» են ստեղծել։

Ֆահադի մահը երկրում ուսանողների կողմից զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպման պատճառ է դարձել, ինչը վարչապետին ստիպել է խոստանալ, որ մարդասպանները խստորեն կպատժվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ