News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը 2 լաստանավ գնելու շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ իրենք արդեն նախնական հետաքրքրություն են հայտնել:

«Այժմ նման հնարավորություն կա, քանի որ Ղրիմում կամրջի կառուցումից հետո ռուսական կողմում այս պահին պարապուրդի մատնված լաստանավեր կան, եւ մենք պետք է հասկանանք՝ ինչպես կարող ենք մեզ համար ավելի հասանելի գնով եւ միջոցով գնել տվյալ լաստանավերը»,- պարզաբանեց Պապիկյանը՝ հավելելով, որ տվյալ հարցով բանակցությունները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ