News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բելգիացի նկարիչ Ռենե Մագրիտի աշխատանքը Christie’s աճուրդում 19,6 մլն դոլարով են վաճառել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Artnews.com-ին։

Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի հատվածում երեկոյան աճուրդը, 52 առարկայի վաճառքից ընդհանուր առմամբ, բերել է 191,9 մլն դոլար։

Ամենաթանկարժեք լոտը դարձել է Ռենե Մագրիտի «Սեպտեմբերի տասնվեցը»։ Այն վաճառվել է գնորդին, որը սակարկությանը մասնակցել է հեռախոսով եւ վճարել է 19,6 մլն դոլար։ Ի սկզբանե աշխատանքը գնահատվել էր 7-10 մլն դոլար։

1957թ․ նկարված կտավը Մագրիտի ամենամեծ գործն է՝ 162 սմx130,2 սմ։

Այն 2005թ․ 6 մլն դոլարով արդեն աճուրդի էր դրվել Sotheby’s-ում, սակայն վաճառել այն ժամանակ չէր հաջողվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ