News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հասարակական խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանի հրաժարականը ինձ համար անսպասելի չէր, սակայն ես այդ որոշումը չեմ ողջունում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Իրավական քմահաճույքի դեմ» ՀԿ-ի նախագահ, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա, խոսքը պետք է լինի ոչ թե միջանձնային հարաբերությունների, այլ այն երեւույթի մասին, ըստ որի Հասարակական խորհրդի որոշ անդամներ, այդ թվում դրա նախագահը, արտահայտել են բավական տեղին մտքեր եւ միայն այն նպատակով, որպեսզի գործող կառավարությանը օգնեն սխալներ չանել։

«Հասարակական խորհուրդը պետք է վերջնականապես կայանար փորձագիտական հարթակում՝ այն քաղաքականության շրջանակներում, որը տարվում է իշխանությունների կողմից։ Աշխարհում այժմ ընդունված է տարբեր ինստիտուտների, այդ թվում Հասարակական խորհրդի եզրակացությունների հիման վրա երկրի կառավարման մոդելը։ Նման մարմին գոյություն ունի շատ երկրներում եւ ապացուցել է իր արդյունավետությունը, սակայն կարեւոր է, որ այդ ինստիտուտի նշանակությունը իշխանությունները ճանաչեն»,- նշեց Ալավերդյանը։

Նա նկատեց, թե քանի որ Հասարակական խորհուրդը խորհրդատվական մարմին է, ապա կարեւոր է ոչ միայն ձւակերպել գնահատականները, այլեւ կարեւոր է նաեւ այն, որպեսզի դրանք ուշադրության արժանանան։

«Խորհրդի հանձնաժողովները բավական սերտորեն աշխատում էին իշխանության համապատասխան մարմինների հետ եւ բավական լավ արդյունքներ են գրանցել, եւ այն, որ որոշ քաղաքական գործիչներ չգիտեն այդ մասին կամ սպեկուլյացիա են անում իրենց չիմացության շուրջը, դեռեւս հիմք չի տալիս մտածելու, ու խորհուրդը չի ապացուցել իր արդյունավետությունը»,- ընդգծեց նա։

Ալավերդյանը նաեւ նկատեց, որ ՀԽ-ն օրենքով լուծարել հնարավոր չէ, սակայն մանիպուլյատիվ տեխնոլոգիաների միջոցով դա անելը շատ հեշտ է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Հայաստանի Հասարակական խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել՝ դա բացատրելով նրանով, որ իր հետագա գործունեությունը ներկա պայմաններում համարում է անիմաստ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ