News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հրաժարական Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից. Վազգեն Մանուկյանն անիմաստ է համարում իր հետագա պաշտոնավարումը։ Գեւորգ Պետրոսյանը ոչ մեկին չի վիրավորել.  Գագիկ Ծառուկյանի արձագանքը. «հալալ է, ես Պետրոսյան Գեւորգի ցավը տանեմ»։ Վարդան Ղուկասյանի դատողությունները ազգային խորհրդանիշների, հերոսների, քրեական ավանդույթների մասին։ Պատգամավորը վստահ է՝ օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհում չկան: «Մենք նրանց կփռենք ասֆալտին եւ կծեփենք պատերին բառիս բուն իմաստով». Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ ԵՊՀ դասախոսների բաց նամակը՝  երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանության ղեկավարներին։ Նրանք մեկօրյա գործադուլով կզորակցեն դասադուլի դիմած ուսանողներին։ Չոր ճյուղերը կտրելու փոխարեն ծառը կտրելու փորձ. Ակադեմիկոս պատմաբանի բնորոշումը «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել: Հանրային խորհրդի անդամներին ուղղված նամակում նա նշել է, որ նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային  խնդիրների շուրջ, կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն: «Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել», գրել է Մանուկյանը, ավելացնելով, որ իշխանությունները շարունակում են քննարկել նախագծեր և անել քայլեր, որոնք ավելի ու ավելի են պառակտելու մեր հասարակությունը: Վազգեն Մանուկյանը գրել է, որ իր հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում է անիմաստ եւ շարունակելու է պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի:

Նախօրեին ոչ մեկի հանդեպ վիրավորական որեւէ բան Գեւորգ Պետրոսյանը չի արել, նա ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը, լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Լուրերը, թե ինքը Գեւորգ Պետրոսյանի հետ խիստ խոսակցություն է ունեցել, Ծառուկյանը հերքել է. «Մարդիկ հեքիաթներ են պատմում, եզրակացություններ անում: Մեր կողմից աղմուկ չի եղել, դրա մասին կարող եք հարցնել աղմուկ անողներին», ասել է նա:

Հայոց լեզուն վերացնել միշտ ձգտել են մեր ժողովրդի թշնամիները, լրագրողներին ասել է «Բարգաված Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը, ավելացնելով, որ կողմ է կրթության նախարարի հրաժարականի պահանջին։ Պատգամավորը նաեւ վրդովված է «Մել» ֆիլմի՝ պետբյուջեից ֆինանսավորման փաստից:

Վարդան Ղուկասյանը վստահ է, որ օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհում չկան: Ըստ նրա՝ ոստիկանության տվյալով՝ երկրի ամենաոչքրեական քաղաքը Գյումրին էր, բայց կան մարդիկ, որոնք իր մահափորձը կազմակերպեցին ու դրանից հետո իր մընտանիքին դիտավորյալ կապեցին կրիմինալ աշխարհի հետ

Քրեական ենթամշակույթը եւ կոռուպցիան պետք է իսպառ վերացվեն Հայաստանից, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր քաղաքական թիմը ձեւակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը եւ հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետեւ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է», ասել է նա։

Հանրապետության նախագահին, վարչապետին եւ Ազգային Ժողովի նախագահին հասցեագրված բաց նամակում ԵՊՀ դասախոսները պնդում են, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծն ունի բազմաթիվ անընդունելի եւ վտանգավոր դրույթներ՝ սկսած անվանումից։ Դասախոսները պահանջում են փաստաթուղթը հանել շրջանառությունից եւ ձեռնամուխ լինել նոր նախագծի մշակմանը։

Երեւանի պետական համալսարանի դասախոսները մեկօրյա գործադուլ կանեն ի նշան ուսանողների հետ համերաշխության։ Այս մասին ասվել է մամուլի ասուլիսում, որին մասնակցում էին հայկական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի եւ Ակադեմիայի ներկայացուցիչները։

Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանն ասել է, որ դասախոսների մեկօրյա նախազգուշական գործադուլի նպատակն է նաեւ ցույց տալ երկրի ղեկավարությանը, որ գիտնականները, ազգի սերուցքը մնացել են լուսանցքում:

Երիտասարդ դաշնակցականները շարունակում են կրության նախարարի հրաժարականի պահանջով գերատեսչության առջեւ նստացույցը։  Քանի դեռ մեզ հրավեր չի եղել բանակցելու կամ խոսելու, չենք հայտնի նաեւ դիրքորոշում դրա վերաբերյալ, ասել է ՀՅԴ երիտասարդական միության ատենապետ Արգիշտի Գեւորգյանը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ու երիտասարդ դաշնակցականներն այսօր եւս ԵՊՀ հայ բանասիրականի շենքի մոտից հերթական իրազեկման երթն են կազմակերպել Երեւանի փողոցներով: Երթը ավարտվել է  նախարարության շենքի մոտ:

Հայաստանում առկա ակադեմիական մոդելն արդյունավետ է, հայտնի օրինագծին  նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ ոլորտում խնդիրներ շատ կան, սակայն «չոր ճյուղերը կտրելու փոխարեն ծառը կտրելու փորձ է արվում»:

Ամերիկյան դոլարի փոխարժեքն աննշան աճել է եւ կազմել 477.46 դրամ։ Եվրոյի փոխարժեքը փոքր-ինչ նվազել է եւ կազմել 526.02 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը, հակառակը աճել է եւ հասել 613.63 դրամի, ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե չի փոխվել՝ 7.42 դրամ՝ մեկ ռուբլու դիմաց։

Նոյեմբերի 14-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի: Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի զրոյից բարձր 1-ից 3 աստիճան, վաղը ցերեկը՝ +13+15։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ