News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ միջազգային համագործակցության մյուս ներկայացուցիչները հիասթափված են ՆԱՏՕ-ի մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունից։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Reuters-ը։

«Ես կարծում եմ, որ կարող եմ ասել դա, քանի որ ուրիշ մարդիկ գիտեն դա, եւ շատերը զգում են նույնը, նրանք շատ հիասթափված են, եւ նա շատ հիասթափված եր այն հայտարարությունից, որ ՆԱՏՕ-ի պարտականությունների հետ կապված արել էր Ֆրանսիայի նախագահը»,- ասել է Թրամփը։ «Ես կարծում եմ, որ դա շատ էր անհանգստացնում նախագահին, եւ ես չեմ կարծում, թե նա ուրախ էր դրանից, եւ շատերն են այդպես մտածում»,- հավելել է նա։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ն «ուղեղի մահ» է ապրում՝ վկայակոչելով Թրամփի օրոք հավասարակշռության բացակայությունը եւ անկանխատեսելիությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ