News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կարեւոր է, որ Թուրքիան «վերադառնա մեր շարքերը»։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը՝ հավելելով, որ Անկարան, կարծես թե, հեռանում է ՆԱՏՕ-ից՝ կապված Ռուսաստանից սպառազինության մատակարարումների մասին համաձայնագրի եւ Սիրիա ներխուժման հետ, հայտնում է Reuters-ը։

«Մեզ անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան վերադառնա մեր շարքերը։ Նրանք լավ դաշնակիցներ էին երկար տարիներ, այդ թվում Կորեայի պատերազմում Միացյալ Նահանգների հետ ռազմական գործողությունների ժամանակ, նրա ներկայությունը Աֆղանստանում»,- ասել է Էսպերը։ «Այդ պատճառով մեզ պետք է շարունակել կապեր կառուցել, մանավանդ ռազմական մակարդակով, որպեսզի երաշխավորվի, որ մենք կարող ենք ամուր հարաբերություններ ունենալ, որոնք կօգնեն մեզ հաղթահարել այս դժվարին ժամանակաշրջանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ