News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազատ հայրենիք» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն աջակցելու որեւէ քաղաքական ուժի կամ թեկնածուի եւ որեւէ կերպ չեն խառնվելու Արցախի Հանրապետության նախագահական ու խորհրդարանական ընտրություններին:

Բայց նաեւ նշել է, որ Արցախում պետք է հաղթեն այն ուժերը, որոնք աջակցել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխությանը եւ կիսում են այդ հեղափոխության գաղափարախոսությունը:

Ըստ էության, «Ազատ հայրենիքը» միակ կուսակցությունն էր, որն ի սկզբանե հայտարարել է, որ ողջունում է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, եւ մշտապես մասնակցել է Հայաստանում կազմակերպված հանրահավաքներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ