News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Սիրիայում կպահի մոտ 600 զինծառայողի, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը, փոխանցում է AFP-ն:

«Մենք դեռեւս հանում ենք զորքերը հյուսիսարեւելյան Սիրիայից»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը Սեուլ ճանապարհվելիս օդանավի մեջ, որտեղ սկսվելու է նրա շրջագայությունը Ասիայում: «Մենք կունենանք մոտ 500-600 զինվոր»,- ասել է նա:

Ի պատասխան հարցին՝ այս թիվը ներառո՞ւմ է արդյոք Հորդանանի եւ Իրաքի հարավարեւելյան սահմանների մոտակայքում Ալ Թանֆ բազայում տեղակայված մոտ 200 զինծառայողներին, Էսփերը պատասխանել է, որ նկատի ունի հյուսիսարեւելյան Սիրիան, որտեղ Նախագահը Պենտագոնին հանձնարարել է ապահովել նավթային հանքավայրերի անվտանգությունը:

Էսփերն ասել է, որ թվերը կարող են տատանվել, հատկապես եթե եվրոպացի դաշնակիցները երկրում իրենց ներկայությունն ամրապնդեն. «Ամեն ինչ փոխվում է: Մեզ կարող են միանալ տեղում, դա կարող է մեզ հնարավորություն տալ այդտեղ տեղափոխել ԱՄՆ նոր ուժեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին. WSJ
Ըստ թերթի, հարվածները կլինեն «բազմաստիճան»...
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսին
Տուժածներ չկան...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրճատում է բարձրաստիճան սպաների թիվը Սիրիայում
Իրանը կսկսի ավելի շատ հույս դնել դաշնակից շիա խմբավորումների վրա՝ տարածաշրջանում իր ազդեցությունը...
13 տարի անց ԱՄԷ առաջին դեսպանը ժամանել է Դամասկոս
ԱՄԷ-ն իր դեսպանության աշխատանքը Դամասկոսում վերականգնել է 2018թ. դեկտեմբերին...
Ամենաշատ