News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Google-ը պատրաստվում է օգտատերերին հնարավորություն ընձեռել բացելու ընթացիկ հաշվիներ, հայտնում է The Wall Street Journal-ը: Cache աշխատանքային անունով նախագիծը կգործարկվի 2020 թվականին Citigroup բանկի եւ Սթենֆորդի համալսարանի վարկային միության աջակցությամբ:

WSJ-ն խոսել է Google-ի վճարումների ծառայության ղեկավար Ցեզար Սենգուպտայի հետ, որը նշել է, որ կորպորացիան պատրաստվում է ակտիվորեն աշխատել ֆինանսական ինստիտուտների հետ՝ նրանց վերապահելով նախագծի ֆինանսական կողմը: «Մեր մոտեցումն այնպիսին է, որ սերտորեն աշխատենք բանկերի եւ ֆինանսական համակարգի հետ: Գուցե սա մի փոքր ավելի երկար ճանապարհ է, բայց եւ ավելի հաստատուն»,- հայտարարել է նա:

Տեխնոլոգիական շատ կորպորացիաներ ավելի ակտիվորեն են բանկային ծառայություններ առաջարկում եւ զարգանում ֆինանսական ոլորտում: Այսպես՝ Apple-ն, օրինակ, Goldman Sachs բանկի հետ համատեղ ներկայացրել է սեփական քարտերի թողարկման ծրագիր, Amazon-ը նույնպես բանակցություններ է վարում J.P. Morgan-ի հետ՝ պատրաստվելով իր հաճախորդներին ընթացիկ հաշիվ բացելու հնարավորություն ընձեռել, իսկ Facebook-ը ցանկանում է թողարկել սեփական կրիպտոարժույթ:

Սենատոր Մարկ Ուորները CNBC-ին ասել է, որ մտահոգված է նման նախաձեռնություններով՝ լինի դա Libra թե Google-ի առաջարկ, «երբ տեխնոլոգիական պլտֆորմ-հսկաները նոր ոլորտ են դուրս գալիս մինչ այն, երբ այնտեղ հայտնվում են ինչ-ինչ կարգավորող նորմեր»: «Որովհետեւ հենց նրանք այդտեղ մտնեն, նրանց այնտեղից հանելը գործնականում անհնար կլինի»,- կարծում է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ