News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզպետարանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ անդրադառնալով մամուլի մի հրապարակման, որը վերաբերում է Կոտայք ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպին:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Hraparak.am-ում «Ծեծկռտուքի մասնակիցները մարզպետի ազգականներն են եղել» վերնագրով հրապարակում է հայտնվել, որում անդրադարձ է արվում 12.11.2019թ. Կոտայք ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպին, ըստ որի «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին է ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել են, ծեծկռտուք է սկսվել»:

Այս առթիվ հարկ ենք համարում ներկայացնել պարզաբանում ներքոնշյալ 4 կետերով.

1. Կոտայքի մարզպետը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ: Մարզպետն առհասարակ ՋՕԸ-ի պետ նշանակելու գործընթացներին որևէ կերպ միջամտելու գործիքակազմ չունի, քանի որ վերջիններս նշանակվում կամ ազատվում են բացառապես ՋՕԸ-երի վարչական խորհուրդների կողմից

2. Հրապարակման մեջ ներկայացված քաղաքացի Գուրգեն Օսիպյանը ոչ թե Կոտայք ՋՕԸ-ի նոր պետն է, այլ Կոտայք ՋՕԸ-ի Նաիրիի տեղամասի պետի տեղակալն է և որևէ ազգակցական-բարեկամական կապ չունի մարզպետի հետ: Այդ պաշտոնում վերջինս նշանակվել է դեռևս մեկ տարի առաջ Կոտայք ՋՕԸ-ի գործող տնօրենի կողմից:

3. Միջադեպը, որի մասին նշվում է հրապարակման մեջ, գրանցվել է Կոտայք ՋՕԸ-ի Նաիրիի տեղամասում (Նոր Գեղիի համայնք) 12.11.2019թ, և կապ չունի Կոտայք ՋՕԸ-ի պետի ընտրության հետ: Միջադեպը գրանցվել է Նոր Գեղիի մի քանի բնակիչների և ՋՕԸ-ի տեղամասի իրավասու ներկայացուցիչների միջև՝ կապված վերջիններիս մասնագիտական գործունեության հետ: Այս առիթով արդեն իսկ նյութեր են նախապատրաստվում ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում և ոստիկանության կողմից տարածվել է նաև համապատասխան հաղորդագրություն:

4. Լուսանկարները, որոնք հրապարակվել են հոդվածում՝ իբրև միջադեպի հետ կապված մարզպետի հրավիրած խորհրդակցությունից կադրեր, հերթական աշխատանքային հանդիպումն էր ՔՊ կուսակցության Աբովյանի գրասենյակում, իսկ նման աշխատանքային հանդիպումներ լինում են շաբաթվա մեջ մի քանի անգամ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ