News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում, որը նախագահել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը։

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վարոս Սիմոնյանը նշել է, որ հանդիպման նպատակն է հավաքագրել գործարար համայնքին հուզող հարցերը եւ համատեղ ջանքերով գտնել խնդիրների արդյունավետ լուծումներ։

Տիմուր Ժակսիլիկովը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների գործարարների խնդիրները հիմնականում նման են, սակայն կան նաեւ առանձնահատկություններ, որոնցից մեկն, օրինակ, Հայաստանի պարագայում սահմանն անցնելու հետ կապված խնդիրներն են։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր քննարկումից հետո բարձրաձայնած հարցերը հավաքագրվում, դասակարգվում եւ փոխանցվում են պատկան մարմիններին՝ ուսումնասիրելու եւ լուծումներ առաջարկելու համար։

Հանդիպման ընթացքում Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների կողմից հիմնականում ներկայացվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրում առկա խոչընդոտները, որոնք հավաքագրվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից՝ վերջիններիս վերացման մասով համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով։

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են նաեւ Հայաստանի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների եւ բիզնես ասոցիացիաների այն հիմնախնդիրները, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժին, ծառայությունների միասնական շուկայի գործունեությանը, հարկմանը վերաբերող, ինչպես նաեւ այլ արդիական հարցեր, որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ