News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
477.71
EUR
531.55
RUB
7.56
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

2019-ին ձեռքբերված հաջողությունների եւ բարեփոխումների արդյունքում Հայաստանում հաջորդ տարի արտադրությունը պետք է բարելավվի, եւ պետք է նոր աճ գրանցվի: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դա շատ կարեւոր ցուցանիշ է միջազգային գնահատականի եւ վիճակագրության տեսանկյունից: «2018-ի տվյալներով Հայաստանում մեկ ժամում մեկ մարդն արտադրում է 6,1 դոլարի արտադրանք»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ԵՄ երկրների եւ ԱՄՆ-ի հետ համեմատ այդ ցուցանիշը միջինից ցածր է:

Խաչատրյանը նշեց, որ արտադրության երկարաժամկետ ու միջնաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը կլինեն կառավարության ուշադրության կենտրոնում: «Արտադրանքի եւ ծառայությունների արտահանումը պետք է վկայի այն մասին, որ մեր տնտեսության մրցունակությունը մեծացել է, եւ քանի որ մենք ունենք շուկայի սահմանափակ չափ, արտադրանքի իրացման սահմանափակ հնարավորություն, որոշակի խնդիրներ են առաջանում: Եթե արտադրությունը մեծանա, երկրում ներդրումային կլիման կփոխվի, ներդրումները աճեն, ապա այդ դեպքում մենք կկենտրոնանանք արտաքին շուկայի վրա, որպեսզի տարբեր սուբյեկտներ, որոնք գործում են տնտեսության ոլորտում, կարողանան ընդլայնվել»,- պարզաբանեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դավիթ Անանյանը պատրաստ է լծվել հետադիմության դեմ պայքարին
ՊԵԿ նախագահը պատրաստ է պայքարել հեղափոխության հակառակորդների դեմ...
Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ․ Նիկոլ Փաշինյան
Ռազմավարական ծրագիրը մշակվել է ՊԵԿ-ի կողմից 2019 փետրվար-մայիս ժամանակահատվածում․․․
Հավատա՞նք, թե՞ ոչ. Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ վերջին անգամ են վարկ վերցնում
Սրանք վերջին բյուջետային վարկերն են, ասել է ֆինանսների փոխնախարարը...
Հայաստանի Կառավարության հայտարարությունները պետբյուջեի պրոֆիցիտի մասին իրականությանը չեն համապատասխանել. ԲՀԿ
Կառավարության ներկայացուցիչները մեզ հավաստիացնում էին, որ ՀՀ պետական բյուջեում պակասուրդ չկա, այլ կա պրոֆիցիտ, իբր՝ մենք փողի ավելցուկի խնդիր ունենք…
Մինչեւ տարեվերջ մնացել է 18 օր, իսկ կառավարությունը լրացուցիչ վարկեր է վերցնում. «Լուսավոր Հայաստան»
Իշխանությունները նոր են հասկացել, որ մեզ լրացուցիչ վարկեր են պետք...
Հայաստանն ի՞նչ վարկեր է նախատեսում վերցնել միջազգային վարկատուներից. Ցանկ
Ավելի քան 120 մլն եվրո ընդհանուր գումարով 4 վարկային համաձայնագրերից երկուսը ստորագրվելու են Ասիական բանկի հետ…