News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 9 անձի:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կազմակերպված խմբի անդամները «Հարավ Կովկասյան երկաթուղուն» եւ «Երեւանի ՋԷԿ»-ին պատկանող տրանսֆորմատորներից պղնձյա փաթույթները գողանալու եւ իրացնելու շուրջ համաձայնությունը ձեռք են բերել նախապես, ծրագրել ու մշակել են հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել դերաբաշխում:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կազմակերպված խումբը, որի թվով ինն անդամները ճանաչել են միմյանց եւ գտնվել կայուն կապի մեջ, գողությունները կատարել է 2019թ. հունվարից մինչեւ ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում:

Քննության տվյալներով՝ խմբի անդամները, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նյութական արժեք ներկայացնող պղնձյա փաթույթներ հափշտակելու, դրանք մետաղի ընդունման որեւէ կետում վաճառելու եւ շահույթ ստանալու նպատակով, 2019 թվականի հունվար ամսին խմբով ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում գտնվող «Արաքս» քարշային էլեկտրական ենթակայանի տարածք, որտեղ չգործող տրանսֆորմատորի միջից կտրելու եղանակով մասնատել են պղնձյա փաթույթները, լցրել պարկերի մեջ ու դրանք տեղափոխելով Երեւան՝ հանձնել են մետաղների ընդունման կետում, որի դիմաց ստացած շահույթը բաժանել են խմբի կազմում գործող անձանց մեջ` «Հարավ Կովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառելով խոշոր չափերի` 2.850.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, 2019 թվականի փետրվարից մինչեւ ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում տեղադրված տեսախցիկի միջոցով վերահսկելով «Երեւանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող տարածքը՝ ստացել են տեղեկատվություն եւ բարենպաստ, անվտանգ պահին, շուրջ 13 անգամ՝ 2-3 օրը մեկ հաճախականությամբ, խմբի անդամներից 8-ը մուտք են գործել նշված տարածք, իսկ մեկը դրսում՝ մեքենայի մեջ, տեսախցիկի միջոցով հսկել է տարծքը:

Քննության տվյալներով՝ զոդման միջոցով բացելով տրանսֆորմատորը՝ խմբի անդամները, միմյանց գործողությունները փոխլրացնելով, նախօրոք ընտրված տեխնիկական միջոցների գործադրմամբ, կտրել են դրա մեջ առկա պղնձյա փաթույթները, լցրել պարկերի մեջ, տեղափոխել Երեւան եւ իրացրել քաղաքի տարբեր հասցեներում գործող գունավոր մետաղների ընդունման կետերում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով՝ խմբի կողմից յուրաքանչյուր անգամ մասնատվել եւ դուրս է բերվել մոտ 1 տոննա պղնձյա փաթույթներ՝ «Երեւանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 21.490.349.41 ՀՀ դրամի գույքային վնաս: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համակցությամբ՝ խմբի 9 անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին եւ 2-րդ կետերով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Որոշում է կայացվել՝ սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ