News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին նոյեմբերի 14-ին իր փաստաբանների՝ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Մարտիրոսյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՍԴ նախագահի կողմից իշխանության յուրացմանն օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, նա կալանքի տակ է մնացել ավելի քան 3 շաբաթ, որից հետո ազատ է արձակվել, դատախազությունը որոշում է կայացրել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ՝ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի երաշխավորությամբ:

Արսեն Բաբայանի խոսքով՝ նրանք, ովքեր պնդում են, թե գործը քաղաքականապես մոտիվացված չէ, որպես փաստարկ նշում են այն հանգամանքը, որ ինքը քաղաքական գործիչ չէ: «Նման արդարացումը չի տեղավորվում քննադատության շրջանակում: Քաղաքական հետապնդման համար պարտադիր չէ քաղաքական գործիչ լինելը: Երկրի քաղաքական ղեկավարությունը սկզբնապես հայտարարել է ՍԴ-ում փոփոխություններ կատարելու մտադրության մասին: Այսինքն, նպատակները քաղաքական են»,- հայտարարեց Բաբայանը՝ հավելելով, որ ինչպես իր նկատմամբ մեղադրանքը, այնպես էլ գործողությունները օրինական չեն եղել:

«Եթե գործը ոչ մի կերպ չի կարող նախատեսել պատիժ, ո՞վ եւ ինչո՞ւ պետք է քննությունից թաքնվեր: Չնայած ՀՔԾ ղեկավարը պնդում էր, որ Բաբայանը չի խնդրել ներում կիրառել, ցանկանում եմ նշել, որ առաջին՝ ինձ ոչ ոք չի հարցրել, երկրորդ՝ դա ի՞նչ նշանակություն ունի: Ամբողջ գործընթացի նպատակը այս կամ այն եղանակով Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնելն է: Եվ իշխանությունները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի: Կարծում եմ, որ նրանք այնուհետեւ կփորձեն ազատվել նաեւ մյուս դատավորներից՝ մեկի կամ երկուսի բացառությամբ: Այս ճանապարհին նրանց համար մարդն արժեք չի ներկայացնում: Արսեն Բաբայանը թող նստի, խելք կհավաքի եւ կտա անհրաժեշտ ցուցմունքներ: Ես 22 օր անցկացրել եմ անօրինական կալանքի մեջ. ես քաղաքական իշխանությունների պատանդն եմ»,- շեշտեց Բաբայանը:

Նա հայտնեց, որ օրինական բոլոր միջոցներով պայքարելու է եւ հասնելու արդարացի որոշման՝ դա առաջին հերթին գործի դադարեցումն է: Բաբայանը նաեւ հայտնեց, որ այսուհետեւ մտադիր է զբաղվել նաեւ իրավապաշտպան գործունեությամբ, որ օգնի այն մարդկանց, ում հանդեպ անօրինական գործողություններ են իրականացվում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել