News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 13
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Մեր խնդիրը պետք է լինի ապահովել Գյումրի քաղաքի բնականոն քաղաքաշինական, տնտեսական զարգացումը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել  աշխատանքով եւ պատշաճ աշխատանք հնարավոր է  ունենալ միայն կրթության միջոցով:

Փաշինյանը մի դեպք հիշեց Վանաձոր կատարած այցից: Նա պատմեց, որ նորակառույց տան բակում տեսել են 1970-ականների արտադրության «ԳԱԶ-52» մակնիշի բեռնատարի մնացորդներ՝ ռաման եւ կաբինկան:

«Ես տանտիրոջը հարցրի, թե ինչու է նորակառույց տան բակում էդպիսի մեքենան կանգնած: Ինձ հետաքրքիր պատասխան տվեց. Ասում է՝ իմ ջահել ժամանակվա մեքենան է, դրա հետ կապված հուշեր ունեմ»:

Ես կհամարեմ, որ հեղափոխություն է տեղի ունեցել, եթե Հայաստանն ազատենք ժանգոտ բուդկաներից, ժանգոտ մեքենաների կուզովներից ու ռամաներից: Սա շատ կարեւոր բան է, այս հոգեբանությունը շատ բան է  կանխորոշում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն էլ այնպիսի մեքենա  է ունեցել, որից դժվար է եղել ազատվել, բայց այդ որոշումները պետք է կայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել