News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը չի բացառում, որ կդիմի ՄԻԵԴ: Նա այս մասին ասաց նոյեմբերի 14-ին իր փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Մարտիրոսյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՍԴ ղեկավարի կողմից իշխանության բռնազավթմանը օժանդակելու եւ կեղծիքի մեջ, 3 շաբաթից ավելի անցկացրել է կալանքի մեջ, որից հետո դատախազությունը որոշել է խափանման միջոցը փոխել՝ նրան ազատելով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի եւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անձնական երաշխավորությամբ:

Բաբայանի խոսքով՝ ՄԻԵԴ կդիմի, եթե տեղի ունենան անհեթեթություն, եւ դատավոր հայտնվի, որն իրեն կդատապարտի 10-15 տարվա ազատազրկման:

«Այս փուլում իրավիճակն այսպիսին է: Նոյեմբերի 4-ին որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում: Դեռեւս դատավոր չի նշանակվել, եւ սա նույնպես աննախադեպ է: Տեսնենք, թե ինչ որոշում կընդունի Վերաքննիչ դատարանը: Ես դատական համակարգի հանդեպ վստահություն ունեմ: Վստահ եմ, որ կան դատավորներ, որոնք ի վիճակի են չկատարելու քաղաքական պատվերները»,- նշեց Արսեն Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ