News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արսեն Բաբայանի մեղադրանքում հանգամանքներ են շարադրված, որոնք չեն կարող գոյություն ունենալ: Այս մասին նոյեմբերի 14-ին մամուլի ասուլիսում ասաց Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Գործը յուրահատուկ է: Շատ բաների տեղեկանում էինք ոչ թե գործի նյութերից, այլ լրատվամիջոցներից: Նրան, ում հրավիրում էին հարցաքննության, հետո հարցազրույց էր տալիս եւ ասում, թե ինչ ցուցմունքներ է տվել»,- նշեց փաստաբանը: Վարոսյանը հիշեցրեց, որ Բաբայանը մեղադրվում է այն բանում, որ իբր 5-ի ամսաթվով ներկայացված փաստաթուղթը գրանցվել է 2-ին: Սակայն փաստաթղթի հեղինակը (ՍԴ նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանը – խմբ.) պնդում է, որ այն ԱԺ է փոխանցել մարտի 2-ին: Նա, ով ստացել է, նույնպես հաստատել է, որ մարտի 2-ին թուղթը փաստացի եղել է իր սեղանին: «Հարցը սա է: Փաստերը եւ շարադրված մեղադրանքը ոչ մի ընդհանուր բան չունեն»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ քննչական մարմինն անգամ դատարանին «ապացույցներ» չի ներկայացրել:

Փաստաբանի խոսքով՝ Արսեն Բաբայանի դեմ ցուցմունքներ չկան: «Դրանք գոյություն չունեն, ինչպես գոյություն չունեն այն բանի «ապացույցները», որ նա կապ ունի կամ կատարել է հանցավոր արարք: Չկա եւ չի կարող լինել նման մեղադանքի պարագայում: Մեղադրանքում հանգամանքներ են շարադրված, որոնք չեն կարող գոյություն ունենալ: Համապատասխանաբար չեն կարող գոյություն ունենալ նաեւ ապացույցներ: Եվ ես համաձայն եմ Արսեն Բաբայանի հետ, որ այսպիսի անօրինականություն չի եղել: Մենք շատ ենք տեսել քաղաքական հետապնդումներ: Բայց այսպիսի բան, որ փորձես իրականության հետ կապ չունեցող տեքստը ներկայացնել որպես մեղադրանք, չի եղել: Նախկինում արդարադատությունը երբեք համանման անկում չի վերապրել»,- հայտարարեց Երվանդ Վարոսյանը:

Նրա կարծիքով՝ Բաբայանի կալանավորումն անիմաստ էր. «Անգամ մարտավարական առումով, եթե փորձում էին ցուցմունքների հասնել: Այսպիսի մեղադրանքի դեպքում մարդն ի՞նչ ցուցմունք կարող է տալ: Կալանավորումը ոչ միայն անօրինական էր, այլեւ անտրամաբանական»: Փաստաբանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանի կողմից իշխանության բռնազավթման եզրահանգումները նույնպես քննադատության չեն դիմանում:

Արսեն Բաբայանի փաստաբան Լուսինե Սահակյանը կարծիք հայտնեց, որ եղել են որոշակի նպատակներ: «Բայց հասկացան, որ Արսեն Բաբայանին որքան էլ կալանքի մեջ պահեն, նա ցանկալի ցուցմունքներ չի տա: Բայց սա նաեւ ուղերձ է մյուսներին: Որպեսզի տան անհրաժեշտ ցուցմունքներ, իրենց պահեն այնպես, ինչպես նրանք են ցանկանում: Թիրախում ոչ միայն Արսեն Բաբայանն էր: Նպատակն այն է, որ ընդդիմախոսները լինեն ավելի զիջող»,- նշեց փաստաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ