News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայոց այբուբենը հայ ժողովրդի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, ուստի Chronograph-ի համար հատկապես խորհրդանշական է արտացոլել այդ ձեռքբերումը շվեյցարական ժամագործության և իտալական զարդերի ու գրիչների արտադրության միջոցով:

Chronograph-ի առաջին նախագիծն իրականացվել է Rebecca իտալական նորաձև զարդեր արտադրող ապրանքանիշի հետ համատեղ։ Թողարկվել են My World Alphabet հավաքածուի հայտնի կախազարդերը հայկական տառերով: Չէ՞ որ զարդը բացառիկ միջոց է ընդգծելու Ձեր վառ անհատականությունը: Այն նաև հրաշալի, խորհրդանշական նվեր կարող է լինել Ձեր մտերիմների համար:

Jaquet Droz ժամագործական տունը գրեթե երեք հարյուրամյակների ընթացքում ժամանակը պատկերել է զարմանքի, գերազանցության և անընդհատ նորացված ստեղծարարության դրոշի ներքո: Petite Heure Minute “Armenian letters” մոդելը հարգանքի տուրք է մատուցում հայոց գրերին: Ձեռքով նկարված թվատախտակի վրա տառերը պատկերված են թռչունների տեսքով: Հայկական գեղագրության այս յուրահատուկ ձևը կոչվում է «Թռչնատառ»:

Chronograph-ի երրորդ համագործակցությունը Montegrappa գրիչներ արտադրող հանրահայտ իտալական բրենդի հետ է: Թողարկվել է հայոց գրերին նվիրված «Fortuna Armenian Alphabet» սահմանափակ քանակով մոդելները: Montegrappa-ի զարմանահրաշ գրիչը փառաբանում է հայոց գրերը և Մեսրոպ Մաշտոցի նշանակալի ազգային ժառանգությունը: Գրիչների վրա նրբորեն փորագրված է ամբողջ այբուբենը: Հավաքածուն թողարկվել է գրիչների երկու տարբերակով` գնդիկավոր և ինքնահոս:

Fortuna Armenian Alphabet մոդելը ստեղծվել է այն վայրում, որտեղ ավելի քան մեկ դար կերտվում են Իտալիայի լավագույն գրիչները:

Chronograph-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների, որոնք միաժամանակ գործելով տարբեր ոլորտներում, ճանաչելի են որպես բացառիկ որակի, նորարարության ու մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու միասնական գաղափարով։ Նշենք, որ Chronograph-ը բացի Հայաստանից ներկայացված է նաև Վրաստանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ