News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հոդվածի նպատակն այդ թեմայի շուրջ քննարկում ծավալելն է։ Հայաստանի համար սա նոր իրավիճակ է, եւ պետք է ավելի շատ խոսենք մեր ժողովրդավարության զարգացման,ւ կայացման եւ պահպանության մասին։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր գրած հոդվածի մի շարք դրույթների։

«Ես ոչ թե խնդիր եմ տեսնում, որ այդ ուժերը իշխանության կգան, ես խնդիր եմ տեսնում, որ իրենք, այսպես ասած, չարաշահում են ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները, ազատ մամուլի հնարավորությունները, հասարակությունում պառակտում են մտցնում եւ խնդիրներ ստեղծում։ Այս առումով մենք քննարկում ենք ծավալում, հասկանալու համար, թե ինչպես կարող ենք այդ խնդիրներին լուծում տալ։ Հոդվածում խոսել եմ նաեւ, որ այս խնդրի լուծումը նման է նաեւ ածելիի ծայրով քայլելուն, եւ այդ սահմանը շատ նուրբ է։ Պետք է կարողանանք շատ նուրբ այդ սահմանը պահենք եւ այս սահմանով գնալով պահպանենք ժողովրդավարության սկզբունքները եւ անվտանգությունը երկրում։ Էլի եմ կրկնում, հաճախ այդ ուժերը չարաշահում են ժողովրդավարության տված հնարավորությունները»,– ասաց նա։

Ճշտող հարցին, թե որ ուժերի մասին է խոսքը, Գրիգորյանն ասաց. «Ես այս պահին չեմ կարող նրանց մասին ավելի կոնկրետ խոսել, բայց բնականաբար, դրանք արտախորհրդարանական ուժերն են։ Այդ ուժերը հիմնականում ֆեյք հաշիվների եւ ոչ հրապարակային հանդես գալու միջոցով  հանդես եկողներն են, ովքեր կեղծ լուրեր են տարածում։ Դա անում են կեղծ հաշիվների հաշվին եւ այդ կեղծ հաշիվներում ավելի մեծ ազատություն ունենալով եւ բացասական երեւույթների տեղիք են տալիս»։

Հարցին, թե ի նկատի ունի ՀՀԿ–ին, թե ՀՅԴ–ին, Գրիգորյանն ասաց. «Դժվար է իմանալ, թե այդ ֆեյք  հաշիվների հետեւում ովքեր են կանգնած, որովհետեւ տվյալների մասով սահմանափակումներ կան, հաճախ Ֆեյսբուքը տվյալներ չի տրամադրում, բայց այդ մասով որոշակի կասկածներ էլ են առաջանում»։

Պարզաբանելով հոդվածի այն մասը, որտեղ նշվում է, որ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ ուժերը չկարողանան երկրում հաստատել բռնապետություն, Գրիգորյանը նշեց, որ «այդ ուժերը օգտագործելով ազատ մամուլին տրված հնարավորությունը, իրենք չարաշահում են այդ հնարավորությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ