News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ի վերջո պետք է պարզել՝ QR կոդը սատանայի հետ կապ ունի, թե չունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առանց կատակի, ես ԱԱԾ-ին հանձնարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա պետք է պարզվի, որովհետեւ դա անվտանգության խնդիր է: Ով էդպիսի տեղեկություն ունի, թող դիմի ԱԱԾ»,-ասաց վարչապետը:

Հանձնարարականը հաստատեց նաեւ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: «Այո, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել»,-հաստատեց Էդուարդ Մարտիրոսյանը:

Վարչապետը նշեց, որ թեեւ կատակի պես է հնչում, սակայն լուրջ է ասում: «Դա պետք է պարզել եւ հանրությունը պետք է իմանա, որ կառավարության համար ոչ մի ահազանգ անհետեւանք չի մնում, մենք պետք է 100 տոկոս անկեղծ լինենք, եթե այդպիսի խնդիր կա, իրեն տանք ձեւակերպում»,-հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ