News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնության պահպանության տեսչական մարմնի ղեկավարության գործունեությունը գերատեսչությանը կհասցնի քայքայման, ինչը դրսեւորվում է այն բանում, որ իրականացվում է հին կադրերից ազատվելու եւ նորերի նշանակման քաղաքականություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նոյեմբերի 14-ին ասաց Հայաստանի բնության եւ ընդերքի պահպանման տեսչական մարմնի Արարատի մարզի բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը։

Նրա խոսքով՝ սկզբում բաժնի պետի պաշտոնից ազատվեց Գեղամ Ավետիսյանը այն բանից հետո, երբ հրաժարվեց ստուգում սկսել կառուցվող գյուղատնտեսական փակ շուկայում՝ համարելով, որ դրա համար չկան համապատասխան հիմնավորումներ, ինչից հետո այդ պաշտոնին նշանակվեց Արմեն Բավոյանը։ «Վերջինն ինձ ուղարկեց ստուգելու ասֆալտի գործարանը՝ 20 մարդու բողոքի հիման վրա, որոնցից 18-ը բնակավայրի բնակիչ չեն, ինչի արդյունքում հայտնաբերվեցին 350 հազար դրամի խախտումներ։ Բայց ավելի ուշ նա ինքը խնդրեց գործարանի տնօրենից փաստաթղթերը՝ նրա հետ նախապես պայմանավորվելով, որ տուգանքն այդ դեպքում կկազմի 150 հազար դրամ։ Նա, ըստ էության, դադարեցրեց վարչական վարույթը, թեեւ պետք է հայցով դիմեր լայն ստուգում կատարելու համար»,- նշել է Բադալյանը։

Տեսչի հավաստիացմամբ, բացի դրանից, բաժնի պետի գործունեությունն ընդհանրապես, որն անկանոն կարգադրություններ է անում, սպառնալիքի տակ է դնում ամբողջ կառույցի գործունեությունը։ «Ես նամակ եմ գրել Հայաստանի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին, ինչից հետո իմ հանդեպ Բավոյանի  հայտարարության հիման վրա ծառայողական ստուգում են սկսել, իբր, ես աշխատանքի չեմ գնում, ընդ որում՝ պաշտոնապես աշխատանքից չեն ազատել։ Այն բանից հետո, երբ ես ասացի, որ պատրաստվում եմ այս հարցով դիմել Հայաստանի վարչապետին, ծառայողական ստուգում սկսեցին նաեւ Բավոյանի հանդեպ»,- պարզաբանեց նա։

Արթուր Բադալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ արեց ուշադրություն դարձնել այս իրավիճակին եւ մարմնի ղեկավարի գործունեությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ