News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք պետք է բարձր շեմ ապահովենք նորարարական տեխնոլոգիաների ներգրավման եւ զարգացման հարցում: Օրինակ, Արաբական միացյալ էմիրություններում հեքիաթից գումար են վաստակում. նրանք Ալադդինի քաղաք են կառուցում հենց ծովում: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ նիստում 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում կան համաշխարհային հայտնի ավանդույթներ, սակայն մենք դրանից չենք կարողանում գումար վաստակել: «Օրինակ մեզ մոտ հուշանվերների հավաքածուի հետ կապված չունենք այն բազմազանությունը, որպեսզի պահանջարկ ապահովենք: Ես հասկանում եմ, որ սա անձնական հարց է, սակայն բիզնեսի եւ պետության գործընկերության շնորհիվ հնարավոր կլինի շատ հարցեր լուծել»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Նախարարն, իր հերթին, ասաց, որ մասնավոր սեկտորը կառավարությանը մի քանի նախաձեռնություն է ներկայացրել: «Մենք դիտարկում ենք դրանք եւ կտեսնենք, թե ինչ կարելի է ակնկալել այս կամ այն նախաձեռնությունից, եւ թե ինչ կարող ենք անել մրցակցային հիմքով, որպեսզի դրանք իրականացվեն»,- վստահեցրեց նախարարը: Ընդ որում, նար խոսքով, տարվա ընթացքում դեռեւս այդ հարցով ասելիք կլինի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ