News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունը կայացել է որպես կառույց, որն ունի տնտեսական զարգացման ընդհանուր ռազմավարություն եւ գրավիչ է արտաքին խաղացողների համար: Այս մասին նշված է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի ուղերձում՝ հղված «ԵՏՄ. փորձ, խնդիրներ, զարգացման եւ անվտանգության առաջնահերթություններ (կազմավորման 5-ամյակին ընդառաջ)» թեմայով I Եվրասիական վերլուծական համաժողովի մասնակիցներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ողջույնի տեքստն ընթերցել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը:

«ԵՏՄ գործունեության արդյունքները տպավորիչ են. այս մասին առաջին հերթին վկայում է ինչպես Միության ներսում երկրների միջեւ աճող ապրանքաշրջանառությունը, այնպես էլ արտաքին պետությունների եւ տնտեսական միավորումների հետ: Ընդհանուր առմամբ, ԵՏՄ-ն կայացել է որպես կառույց, որն ունի տնեսական զարգացման ընդհանուր ռազմավարություն եւ գրավիչ է արտաքին տնտեսական խաղացողների համար»,- նշել է Պատրուշեւը:

ԱԽ քարտուղարը շեշտել է, որ ԵՏՄ անդամ երկրները բախվում են ընդհանուր մարտահրավերների, որոնց թվում են՝ ապրանքային եւ աշխարհագրական շուկաների համար համաշխարհային մրցակցության սաստկացումը, կայուն տնտեսական աճ ապահովելու համար տեխնոլոգիական զարգացման ոչ բավարար բարձր մակարդակը, ներքին սոցիալ-ժողովրդագրական խնդիրները: «Եվ այսօր արդի մարտահրավերները եւ սպառնալիքները հաշվի առնելով՝ մենք պետք է կատարելագործենք փոխգործակցության մեխանիզմները, խորացնենք համագործակցությունը եւ հաջողությամբ ներդրվենք գլոբալ առեւտրատնտեսական ճարտարապետությանը՝ որպես համաշխարհային տնտեսության մրցունակ կենտրոն»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԵՏՄ-ում կենսաթոշակային ապահովման համաձայնագրի ստորագրման առաջարկին
Համաձայնագրի շուրջ աշխատանքը տեւել է մի քանի տարի...
Անհրաժեշտ է միլիոնավոր մարդկանց պարզաբանել ԵՏՄ-ին անդամակցության օգուտը. փորձագետ
2019 թվականն անչափ հաջող էր հայ-ռուսական հարաբերությունների համար…
ԵՏՄ-ն կքննարկի արտասահմանից ծանրոցների անտուրք ներկրման շեմի նվազեցումը
ԵՏՄ երկրները պայմանավորվել են նվազեցնել անտուրք ներկրման շեմը արտասահմանյան ինտերնետ-խանութներից...
ԵՏՄ-ից 100 000 դոլարից ավել տանող ֆիզիկական անձանց կպարտադրեն հաստատել դրա ծագումը
Նման որոշում ԵՏՄ կոլեգիայի կողմից կայացվել է 2019թ․ օգոստոսի սկզբին․․․
ՀՀ ԱԺ-ում քննարկել են Վիետնամի հետ ԵՏՄ երկրների Տեղեկությունների փոխանակման մասին համաձայնագիրը
Հայաստանը, ինչպես եւ ԵՏՄ անդամ մյուս երկրները, շահագրգռված է Վիետնամի հետ տեղեկությունների փոխանակմամբ…
ՀՀ ԱԺ-ը քննարկել է ԵՏՄ ֆինանսական օրենսդրության մասին համաձայնագրի վավերացման հարցը
Համաձայնագիրն ուղղված է ԵՏՄ անդամ պետությունների ֆինանսական օրենսդրության ներդաշնակեցմանը...
Ամենաշատ