News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Գոյություն չունեցող միավորին հնարավոր չէ ճնշել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Հանրային խորհրդի եւ նրա նախագահ Վազգեն Մանուկյանին նկատմամբ ճնշումներ են եղել, որի հետեւանքով էլ նա հրաժարական է տվել:

«2008 թվականի հայտնի իրադարձություններից հետո ստեղծված Հանրային խորհուրդն իր ստեղծման օրից երբեք չի առանձնացել մեր կյանքում, հանրային կյանքում առանձնահատուկ գործունեությամբ: Ես հույս ունեմ, որ հետայսու մենք  իսկապես կվերաիմաստավորենք Հանրային խորհրդի դերն ու նշանակությունը:

Եթե այդ սահմանադրական մարմինը շարունակելու ենք կարեւորել, ուրեմն պետք է կարեւորենք նաեւ, թե ինչ ենք ակնկալում այդ մարմնից եւ ինչպիսի հաղորդակցության խողովակներ ենք պատկերացնում այդ մարմնի մեջ: Պետք է քաղաքական չեզոքության սկզբունքը պետք է դնենք մեր առաջ որպես այդ մարմնի արդյունավետ գործունեության նախապայման»,-ասաց Բաբաջանյանը:

Դիտարկմանը, թե Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ առանց վարչապետի հետ համաձայնեցնելու ինքը հանդես չէր ՀԽ նախագահին պաշտոնազրկելու առաջարկությամբ, Արման Բաբաջանյանն ասաց. «Ես հասկանում եմ Վազգեն Մանուկյանի բոլոր ապրումները վերջին շրջանի, զգացողությունները, բայց պիտի հավաստիացնեմ, որ ոչ մի առնչություն, ոչ մի համաձայնություն չի եղել վարչապետի հետ: Ես նույնիսկ նրա հետ չեմ հանդիպել այս ողջ ժամանակահատվածում, ոչ մի հաղորդակցություն չեմ ունեցել: Բայց նաեւ ասեմ, որ հասկանում եմ Վազգեն Մանուկյանին, որի առնվազն վերջին 20 տարիները եղել են պայմանավորվածությունների, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ համաձայնությունների տիրույթում նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նրան իդիոտ էր անվանում: Ինքը չխորշեց գնալ եւ նրա հետ շարունակել քաղաքական տանդեմի շրջանակներում գործունեություն ծավալել եւ ընդունել առաջարկը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասով»:

Բաբաջանյանը հավելեց, որ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել իշխանության աջակցության դիրքերից Սերժ Սարգսյանի ժամանակ, իսկ հիմա էլ պետք է պահպաներ քաղաքական չեզոքությունը:

Ինչ վերաբերում է «Իմ քայլի. Որոշ պատգամավորների պնդմանը, թե Հանրային խորհուրդն ավելորդ կառույց է, Արման Բաբաջանյանն արձագանքեց. «Եթե մենք չենք կարողանում հանրային խորհրդի արդյունավետ գործունեության իսկապես անհրաժեշտ միջավայր ստեղծել, ապա կարծում եմ՝ Հանրային խորհուրդը Սահմանադրությունից դուրս դնելու ոչ մի դժվարություն չկա: Մենք կարող ենք Ազգային ժողովում այդ հարցը լուծել»:

Տպել
Ամենաշատ