News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սա մեզ համար չափազանց սպասելի էր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱՄՆ Սենատում սենատոր Լինսի Գրահամը «վետո» է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ:

Բաբաջանյանը հիշատակեց, որ դա տեղի ունեցավ սենատորի եւ Էրդողանի հանդիպումից հետո:

«Կային տրամադրություններ, խողովակներ որոնք հորդորում էին, որ մեր լոբբիստական խմբերն այս պահին ձեռնպահ մնան եւ Սենատում այս հարցի քննարկումները գոնե առժամանակ սառեցնեն, որովհետեւ հաստատպես գիտեինք, որ նույն ընթացակարգը չի գործում, ինչը Կոնգրեսում է, որ նույնիսկ մեկ սենատոր կարող է վետոյի իր իրավունքը կիրառել եւ առհասարակ քննարկում տեղի չի ունենա»,-ասաց նա:

Բաբաջանյանը նկատեց, որ առհասարակ, մենք չպետք է ոգեւորվենք Ցեղասպանության ճանաչման գործընթացներով, որովհետեւ առավելապես ԱՄՆ-ի բարոյական պարտականությունն է եղել Հայոց ցեղասպանության ճանաչումը. «Ի՞նչ է նշանակում շնորհակալ լինել ԱՄՆ-ին՝ իր բարոյական պարտքը կատարելու համար հայ ժողովրդի առաջ:

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա կարծում եմ, որ այսպիսի գործընթացները չեն օգնում այդ հարաբերությունների որակական հարթություն տեղափոխելու ջանքերին: Մենք   պետք է կարողանանք Երեւան-Անկարա հարաբերությունների համար բոլորովին այլ միջավայր փնտրենք: Պետք է մեր ջանքն ուղղված լինի Բաքվին եւ Անկարային հնարավորինս տարանջատելուն»:

Հարցին, թե այս վետոյից հետո ինչ կարող ենք անել, պատգամավորը պատասխանեց. «Ոչինչ չենք կարող անել, այս պահին գործընթացը կախակայված է եւ հիմա ընդհանրապես պետք է արժեւորենք, որ ԱՄՆ-ն, որ Կոնգրեսի մակարդակով ճանաչել էր Ցեղասպանությունը, արդյոք Սենատի կողմից այս գործընթացի առկայությունը նշանակում է, որ ճանաչումը կիսատ է: Օրինակ, Ռուսաստանի դեպքում մեզ բավարար էր, որ Դուման 1995-ին ճանաչեր Ցեղասպանությունը եւ մենք ընդունեինք եւ ռուսներն ընդունեին, որ իրենք ճանաչել են Ցեղասպանությունը: Ինչն էր մեզ պակասում, որ գործընթացը տեղափոխենք Սենատ եւ այսպիսի իրականության առջեւ կանգնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ