News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խորհրդարանի վերջին քառօրյան բուռն ընթացք ունի: Խորհրդարանական մեծամասնությունը վերջնականապես մտավ իշխանության խմբակցության դերի մեջ՝ դրանից բխող վարքագծային փոխակերպումներով: Այս մասին գրում է «Նովոյե վրեմյա» պարբերականը՝ թեման զարգացնելով:

«Իրենց իշխող կարգավիճակն արդարացնելու համար ակտիվորեն օգտագործում են ավանդական միջոցների ամբողջ զինանոցը, որն իրենք իսկ բոլորովին վերջերս քննադատում էին: Ասենք՝ անջատում են բարձրախոսը, ընդդիմադիր նախաձեռնությունները մերժում առանց որեւէ քննարկման, նիստից բացակայում, ձախողում իրենց իսկ նախաձեռնությունների քվեարկությունը եւ նույնիսկ դիմում ծեծի, իհարկե՝ առայժմ միայն միմյանց հետ: Ընդ որում՝ այս ամենի համար մեղադրում են ընդդիմությանը: Ընդդիմությունը պարտքի տակ չի մնում, գանգատվում է խորհրդարանում ժողովրդավարության դեֆիցիտից եւ հրահրում մեծ ու փոքր սկանդալներ: Մի խոսքով՝ խորհրդարանում երբեք ձանձրալի չէ»,- նշում է պարբերականը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Նովոյե վրեմյա»-ում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ