News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նա խոսում էր ժողովրդավարության պաշտպանության մասին, եւ այսօր վարչապետի հայտարարությունը հենց խոսում է այն մասին, որ մենք գործուն եւ հատու քայլեր պետք է իրականացնենք, եթե իսկապես հավատում ենք, որ ԱԺ-ն որպես առաջնային մանդատ ունեցող մարմին պարտականություն ունի ժողովրդավարության պաշտպանության գործում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Այստեղ երկու կարծիք չի կարող լինել, որ ԱԺ-ն ունի համապատասխան գործիքներ, բայց իշխող խմբակցության մոտ կամքն է բացակայում այս խնդիրը հիմնավորապես լուծելու համար: Իմ պատկերացմամբ, մենք շատ ենք հապաղել: Կան համապատասխան միջոցներ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ այս ՍԴ-ին դուրս դնելու եւ նոր դատարան կազմավորելու համար»:

Դիտարկմանը, որ իշխող ուժի ներկայացուցիչները նշում էին, թե  ունեն պլան Բ, պլան Գ, Արման Բաբաջանյանն արձագանքեց. «Ես ծանոթ չեմ այդ պլաններին, չեմ հավատում այդ պլաններին, ես ժողովրդավարությունը պաշտպանող հատու գործողություններին եմ հավատում»:

Տպել
Ամենաշատ