News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Նարեկ Մութաֆյանը բաց նամակ է գրել կալանավայրից։

«Բարև, իմ սիրելի՛ գաղափարակից ընկերներին:

Նորից գրում եմ ձեզ, քանի որ խոստացել եմ, որ չեմ թողնի կարոտեք ինձ:

Հավատացած եղեք, որ իմ ամեն օրը լի է հպարտությամբ: Հպարտությամբ ձեր շնորհիվ, քանի որ տեսնում եմ , թե ինչպես են օր-օրի հազարավորներով խտանում ձեր շարքերը:

Մեր ճանապարհը դժվար է, հաղթանակը` մոտ: Գիտեմ, որ բարդ է ճնշումների ներքո պայքարել, բայց երբ պայքարդ հանուն գաղափարի է, իսկ գաղափարը՝ հանուն պետության և Հայրենիքի, դու դառնում ես ավելի վճռական եւ անկոտրում :

Վստահ եղեք, գաղափարակիցներ, վաղվա Հայաստանը մենք ենք բերելու:

Եվ ուրեմն` կեցցե~ այն Հայաստանը, որը մենք ենք բերելու»,– գրել է նա:

Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են սեպտեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանը, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ վարչապետ Փաշինյանի հիշատակած «վնգստացող դատավորների ցանկում»:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ՝ ՔՕ 343-րդ հոդվածի 3-րդ մասով, սակայն Մութաֆյանին և  Օհանջանյանին մեղադրանքն առաջադրվել է 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու համար։

Տպել
Ամենաշատ