News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես հարգում եմ Սիսակ Գաբրիելյանի որոշումը եւ կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով նրան, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Բագրիելյանի երաշխավորությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխվել է եւ նա ազատ է արձակվել:

«Կարծում եմ՝ գործի քննությունն ավարտվել է եւ իմ ունեցած տեղեկություններով պետք է ուղարկվեր դատարան: Տեսնենք, թե դատարանում ինչ ընթացք կունենա»,-ասաց նա:

Լրագրողները հարց ուղղեցին նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտյալ Նաիրի Հունանյանի հետ հանդիպմանը: Հարցին, թե դրանից հետո իրավապահներն իր հետ հանդիպելու ցանկություն չե՞ն ունեցել, նա պատասխանեց. «Ոչ, առիթ չի եղել խոսելու, բայց եթե լինի, ես պատրաստ եմ: Ոչինչ տարօրինակ չի հայաստանում: Ես կարծում եմ, որ ԱԱԾ ղեկավարությունը սպասում է փոփոխությունների, եւ նրանք այսօր ինձ հետ խոսելու մանդատ գուցե չունեն»:

Տպել
Ամենաշատ