News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մոլդովայի խորհրդարանը հինգշաբթի կայացած նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ հաստատել է կառավարության նոր կազմը՝ ֆինանսների նախկին նախարար Իոնա Կիկուի ղեկավարությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է օրենսդիր մարմնի խոսնակ Զինաիդա Գրեչանին: 

Նոյեմբերի 12-ին Մոլդովայի խորհրդարանը պաշտոնանկ էր արել Մայա Սանդուի կառավարությանը: Երկրի նախագահ Իգոր Դոդոնը չորեքշաբթի հայտարարել էր, որ վարչապետի թեկնածու է առաջադրում ֆինանսների նախկին նախարար եւ իր խորհրդական Կիկուին, որը պետք է ստեղծի «տեխնոկրատների կառավարություն»: Ինքը՝ Կիկուն, կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտնել է, որ կառավարությունն աշխատելու է միայն մինչեւ նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են 2020 թվականի աշնան երկրորդ կեսին: Կառավարության հաստատման համար անհրաժեշտ է 101 պատգամավորից նվազագույնը 51-ի ձայնը:

«Կառավարության ծրագրի նախագիծը հաստատել եւ Իոնա Կիկուի կառավարությանը վստահության քվե է տվել 62 պատգամավոր»,- խորհրդարանի նիստում ասել է Գրեչանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ