News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ես վարչապետի հրավերով մասնակցում եմ Անվտանգության խորհրդի բոլոր նիստերին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին ԱԺ-ում չընդունվեց օրինագիծը, որը թույլ կտար ԱԺ նախագահին մասնակցել ԱԽ նիստերին:

Նրա խոսքով, խնդիրն իր անձը չէ, այլ այն, որ ԱԺ նախագահը ունենա նման լիազորություն:

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ այդ օրինագիծը չանցավ, արդյոք «Իմ քայլի» պատգամավորներներն անփույթ գտնվեցին, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Խոսքը խորհրդարանական երկրում ԱԺ-ի, տվյալ դեպքում ի դեմս ԱԺ նախագահի, դերի բարձրացման մասին է: Նախապես մյուս խմբակցությունները ասել էին, որ սա շատ լավ նախաձեռնություն է: Նրանք նույնիսկ ավելին էին պահանջում, ասում էին, որ բոլոր երեք խմբակցությունների անունից պետք է լինի նախաձեռնությունը: Հատուկ ջանքեր, որ քվե ապահովվի, մեր կողմից չեն եղել: Եթե մենք ցանկանայինք ամեն գնով օրենքն անցկացնել, կարող էինք գործուղում մեկնող մեր գործընկերներին խնդրել նամակով տեղեկացնել իրենց կողմ քվեարկության մասին: Այսինքն էստեղ այդպիսի խնդիր չկար»:

Արարատ Միրզոյանը հավելեց, որ օրինագծի տապալումն իր համար անսպասելի էր այն առումով, որ ինքը կարծում էր, թե դրան բոլորը կողմ կլինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ