News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝  նախօրեին Մոսկվայում սպանված միջազգային կարգի սպորտի վարպետ, թայ-բոքսի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանը Մոսկվայում հայտնի գործարար էր, կապեր ուներ Չեչնիայի իշխանությունների, ինչպես նաև քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ. նա երկար տարիներ պաշտոններ է զբաղեցրել ՌԴ տարբեր ուժային կառույցներում։

Բոլյանը նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել քրեական հեղինակություն՝ «Կայարացի Թևոսիկ» անունով հայտնի Թևոս Սաֆարյանի, նրա եղբոր՝ սպանված Արթուր Սաֆարյանի և վերջինիս սպանությունը պատվիրելու համար դատապարտված Իսրայել Սարգսյանի (Իսոյի) հետ։

Աշոտ Բոլյանը Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով առանցքային վկա էր: 2016թ. փետրվարի 1–ին  Բոլյանը դատարանում ուշագրավ ցուցմունք է տվել և սպանության պատվերի սլաքներն ուղղել նախկին ոստիկան  Տիգրան Ասատրյանի վրա, ով քավոր-սանիկական հարաբերություններ  ուներ Թևոսիկի եղբոր հետ։ Վկան դատարանին հայտնել էր, որ ՌԴ-ում ուժային կառույցներում պատասխանատու պաշտոն է զբաղեցնում և պաշտոնի բերումով գործի նախաքննության ընթացքում տիրապետել է գործի շատ փաստական տվյալների:

Բոլյանի պնդմամբ՝ Իսրայել Սարգսյանն անմեղ է, և կասկածներ է ունեցել, որ հնարավոր է` հանցագործությունը պատվիրել է Տիգրան Ասատրյանը, քանի որ վերջինս դրա համար շարժառիթներ է ունեցել: Մասնավորապես, նրա խոսքով՝ Տիգրանն ասել է, որ Թևոս Սաֆարյանն իրեն ֆինանսապես «գցել է», նրանից վտանգ է զգացել: Խոսքը  միլիոնավոր դոլարների մասին է:

Բոլյանը նախաքննական մարմնին առաջարկել էր և պատրաստակամություն հայտնել հովանավորել, որպեսզի ռուս իրավապահների և մասնագետների հետ գործը բացահայտեն, սակայն մերժում էր ստացել։

Աշոտ Բոլյանի անունը շոշափվում է նաև 2017թ. մարտի 7-ին Արաբկիրի շենքերից մեկի 4-րդ հարկից ցած նետվելով ինքնասպանություն գործած, ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Սարոյանի դստեր՝ Վարդուհի Սարոյանի գործով։ Ըստ մամուլում տեղ գտած հրապարկումների՝  Բոլյանը փորձել է լուծել խարդախության զոհ դարձած կնոջ ֆինանսական խնդիրները՝ գործին ներքաշելով տարբեր քրեական հեղինակությունների, սակայն այդպես էլ գործը գլուխ չի բերել։

Ինքը՝ Աշոտ Բոլյանը, մշտապես հերքել է իր առնչությունը քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ՝ փոխարենը ներկայանալով որպես  սպորտի բնագավառում լուրջ հաջողություններ արձանագրած մարզիկ։

Այնուհանդերձ, Աշոտ Բոլյանը տարիներ շարունակ տարբեր երկրներում բարձրացրել է հայկական դրոշը։ Բաց աղբյուրների տվյալներով՝ 40-ամյա Աշոտ Բոլյանը  Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն է, միջազգային տարբեր մրցաշարերի 17-ակի չեմպիոն։ Գլխավորել է Հայկական մարզական ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան։ Բացի այդ, նա եղել է Մոսկվայում գրանցված «Կարատ» ՍՊԸ գլխավոր տնօրենը, որը կապված է սպորտի ոլորտի հետ։

NEWS.am–ի տեղեկություններով՝ Աշոտ Բոլյանն ամուսնացած էր, երեք երեխայի հայր։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Աշոտ Բոլյանը սպանվել է նոյեմբերի 13-ի երեկոյան։ 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող տնից դուրս է եկել եւ գնացել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա վրա, այդ թվում՝ գլխին, ու դիմել փախուստի։ Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում ՌԴ Քննչական կոմիտեում։

Լուսանկարները՝ Աշոտ Բոլյանի ֆեյսբուքյան էջից

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Ամենաշատ