News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ես այդ միջադեպից հետո որեւէ քննարկում չեմ ունեցել ոչ Գեւորգ Պետրոսյանի, ոչ ԲՀԿ-ի այլ ներկայացուցչի հետ: Այս մասին այսօր՝ նոյմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ ինքը բարկացավ ԲՀԿ-ական պատգամավորի ելույթից եւ խնդրեց իրեն տրամադրել ԱԺ կանոնակարգի այն հոդվածը, որը ԱԺ պատգամավորին ձայնի իրավունքից զրկելու նորմ է սահմանում:

«Եես ցանկացա տեսնել այդ հոդվածը եւս մեկ անգամ, բայց հետո որոշեցի չդիմել այդ քայլին, որովհետեւ ես միշտ ցանկանում եմ նորից ու նորից այդ մարդկանց հնարավորություն տալ քննարկումների, ընդունված նորմերի շրջանակներում: Լիահույս եմ, որ այդպես էլ կլինի: Եթե չլինի, այդ նորմը կա ԱԺ կանոնակարգ օրենքում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ