News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ստորագրել են  համագործակցության  հուշագիր, որի նպատակն է ապահովել ՊԵԿ-ի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը: Այն հնարավորություն կընձեռի նպաստել ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև աջակցել հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ հուշագիրը կարևոր բովանդակային փաստաթուղթ է և այն հնարավորություն կստեղծի ավելի սերտ հարաբերություններ ապահովել համալսարանի հետ: «Մեծ կարևորություն ենք տալիս կրթությանը, որովհետև այն կադրերը, որոնք գալիս են մեր համակարգ շատ կարևոր է, որ գան որոշակի իմացությամբ: Ճիշտ է լինում, երբ այդ իմացությունը չի սահմանափակվում ակադեմիական գիտելիքներով, այլ ներառում է որոշակի փորձառություն»,- նշել է Դավիթ Անանյանը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ տնտեսագիտական համալսարանը ակտիվ բարեփոխումների փուլում է, վերանայվում են կրթական ծրագրերը, բարելավվում փորձառությունների կազմակերպման գործընթացը: Այս համատեքստում, բուհի ղեկավարի խոսքով, համալսարանը կապեր է հաստատում մասնավոր և պետական հատվածի գործատուների հետ՝ իր կողմից մատուցվող կրթական ծառայություններում գործատուների պահանջները ներառելու, ինչպես նաև լավագույն մասնագետներին համալսարան դասավանդման հրավիրելու նպատակով:

Հուշագրի ստորագրման արդյունքում՝ ուսանողները հնարավորություն կունենան ներգրավվել ՊԵԿ-ի աշխատանքներին, ինչն էլ կնպաստի նրանց գործնական հմտությունների,  կարողությունների ձեռքբերմանը և զարգացմանը: Ուսանողներին կտրամադրվի կոմիտեի տեղակատվական համակարգերի թեստային միջավայրում հասանելիություն և գործիք՝ համապատասխան աշխատանքների իրականացման ու գնահատման նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում անցկացնել համատեղ ուսումնասիրություններ, կազմակերպել գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, ապահովել փորձի փոխանակում, այդ թվում՝ մասնագիտական վերապատրաստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ