News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հիշեցրել է «վարդերի հեղափոխության» մասին՝ մեկնաբանելով կառավարող կուսակցության հրաժարումը 2020 թվականին բացառապես համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խոստումը կատարելուց, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Շուտով՝ նոյեմբերի 23-ին, Գիորգոբա տոնն է, եւ վրաց ժողովուրդը պետք է համախմբվի, խաղաղ մոբիլիզացվի»,- ասել է Ուկրաինայում գտնվող Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում։

2003 թվականի նոյեմբերի 23-ին, Ռուսթավելու պողոտայում բազմաթիվ հանրահավաքներից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ պատգամավորների ամբոխը Սաակաշվիլու գլխավորությամբ մտավ խորհրդարանի շենք եւ բողոքարկեց հենց նոր ավարտված ընտրությունների արդյունքները։ Արդյունքում՝ խորհրդարանի նիստն ընդհատվեց, իսկ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հրաժարական տվեց։ Մի քանի ամիս հետո Վրաստանում նորից ընտրություններ անցկացվեցին, որոնցում հաղթանակ տարավ ընդդիմությունը։

«Ինպես եւ սպասվում էր, Իվանիշվիլին բոլորին գցեց եւ հիմարացրեց։ Այդ ռեժիմը լեգիտիմություն չուներ, այնպես որ ամեն բան կախված է մեզանից։ Ուժը միասնության մեջ է, մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- ասել է Սաակաշվիլին։

Նրա խոսքով, եթե դիտարկենք իրավական տեսանկյունից, ապա «տեսականորեն խոհրդարանը կարող է փոխել սահմանադրությունը եւ Իվանիշվիլուն պաշտոնական հայտարարել դիկտատոր, եւ դա արդարացի որոշում կլինի», բայց «գործնականում դա կլինի իշխանության զավթում»։

«Այսօր վրաց եւ միջազգային հանրության խաբեության արդյունքում խորհրդարանը ձեւակերպել է իշխանության զավթումը։ Այսօրվանից այս իշխանության դեմ պայքարի բոլոր ուղիները բարոյապես արդարացված են։ Մնացել են միայն բանականի սահմանները, որպեսզի վնաս չհասցվի երկրին եւ ինքներս մեզ։

Այդ նրանք շրջեցին պետությունը, նրանք յուրացրին իշխանությունը, եւ նրանք են անօրինական։ Նրանք կարծում են, թե ուժ ունեն, բայց ուժն ու իշխանությունը պատկանում են մարդկանց, եւ այս ճշմարտությունը քանիցս պատմականորեն հաստատվել է։ Վրաց ժողովրդի անկախ, ազատ, կայացած, հաջողակ ազգ լինելու ցանկությունն անպայման կհաղթի ընդդեմ իշխանության զավթիչների»,- ընդգծել է Սաակաշվիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ