News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ով է կանգնած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի նկատմամբ սպառնալիքների հետեւում: Այս մասին այսօր՝ նոյմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ես տեղյակ եղել եմ, որ սպառնալիքներ հնչել են եւ այդ մասին տեղեկացրել ենք  իրավապահներին: Վարչապետը անհրաժեշտ համարեց այդ մասին մեկ անգամ էլ բարձրաձայնել ԱԺ ամբիոնից: Եթե անհրաժեշտ համարեց, վստահ եմ, որ դրա կարիքը կար: Իրավապահներին դիմել են օրեր առաջ:

Ես կրկնում եմ վարչապետին, որ որեւէ մեկը չի կարող երեւակայել, որ կարող են այսպիսի սպառնալիքների լեզվով խոսել պատգամավորների հետ եւ փորձել այդ ճանապարհով կարգել այն կարգավորումները, որը մեր քաղաքական ուժը մտադիր է անել օրինաստեղծ հարթությունում: Զանգել են, հանդիպել են, հորդորել են այսինչ բանը չանել, թե չէ կլինի այնինչ բանը»,-ասաց Միրզոյանը:

Նշենք, որ խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի մասին է:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտարարել է, թե իր քաղաքապետ եղած ժամանակ Գյումրին չի թալանվել, այլ թալանվել է ՀՀՇ-ի ժամանակ, Արարատ Միրզոյանն ասաց. «Ո՞վ չգիտի իր քաղաքապետության տարիներին ինչպիսի վախի մթնոլորտ էր Գյումրիում: Սա ես բազմաթիվ անգամներ լսել եմ իմ գյումրեցի ընկերներից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ