News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես սատարում եմ Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: Այս մասին այսօր՝ նոյմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Այն թեզերը, որ նա հրապարակ է բերել եւ որոնց համար կա այս ալիքը, այդ թեզերը համընկնում են նաեւ իմ պատկերացումներին: Օրինակ, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ առիթ եմ ունեցել խոսել նաեւ Էջմիածնում, հոգեւոր խորհրդում»,-ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով, նախարարի հրաժարականի պահանջով հանդես եկողների թվում, իրականում մարդիկ են, որոնք ունեն խիստ ընդգծված եւ շատ հեշտ ապացուցելի կուսակցական կամ շատ կոնկրետ քաղաքական կենտրոնների շահեր ներկայացնելու վկայություն. «Այս հրաժարականի պահանջը մեծամասամբ պայմանավորված է այդ քաղաքական կապերով, քաղաքական ենթատեքստով: Մնացածը, ես համոզված եմ միայն պատրվակ են այս հարցն առաջ քաշելու եւ թեժ աշնան իմիտացիա ստեղծելու»,-ընդգծեց ԱԺ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ