News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Երբ խոսում ենք արվեստի մասին, իսկ ֆիլմը արվեստ է, մենք կարող ենք տարբեր բաներ հավանել-չհավանել: Այս մասին այսօր՝ նոյմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Մել» ֆիլմին եւ դրա ֆինանսավորմանը ՀՀ կառավարության մասնակցությանը:

«Ես ուզում եմ մի մեծ մեղք խոստովանել. Ես չեմ կարող պարծենալ, որ ամբողջությամբ հասկանում կամ հավանում եմ Փարաշանովի «Նռան գույնը»: Ես վստահ չեմ, որ որեւէ անտեղյակ մեկին կարող եմ բացատրել, թե դա ինչի մասին է կամ այս դրվագում ինչ է ներկայացվում: Սա չի խանգարում ինձ ընդունել այլոց համոզմունքը, այն մասին, որ սա բարձր արվեստի փառահեղ դրսեւորում է:

Ինչ վերաբերում է«Մել» ֆիլմին, երբ կլինի, ես կտեսնեմ, չգիտեմ՝ կհավանեմ, թե չեմ հավանի, կհասկանամ, թե չեմ հասկանա: Ֆիլմեր ստեղծվում են ամենատարբեր բաների մասին, լացվ հերոսների մասին, վատ հերոսների մասին, կենցաղի մասին, սովորական մարդկանց մադին: Ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր տեսակի ֆիլմեր էլ կարող են գոյություն ունենալ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Մելինե Դալուզյանը դոպինգի օգնությամբ է չեմպիոն դարձել, ԱԺ նախագահն ասաց. «Անկախ ամեն ինչից, այն մարզիկները, որոնք դոպինգի օգնությամբ են կարողացել հաղթանակի հասնել, վատ գործ են արել սպորտի առումով: Վարչապետը խոսեց շատ կոնկրետ մարդկային ողբերգության մասին, արդյոք սա մի պրոբլեմատիկա չի, որի մասինարժե դիսկուրս լինի հասարակությունում: Եթե մենք հասարակական լուրջ պրոբլեմների մասին ենք խոսում, ինչու չէ, 20 մլն դրամ էլ կարելի է հատկացնել»:

Տպել
Ամենաշատ