News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաջիկա երկու տարիներին համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն, հաստատում են Moody's միջազգային վարկանշային գործակալության փորձագետները, հայտնում է RG-ը։

Դրա պատճառը առեւտրային վեճերի ֆոնին խոշորագույն տնտեսությունների հանդեպ գործնական թույլ վստահությունն է։ Անկանխատեսելի ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակը դանդաղեցնում է ՀՆԱ-ի աճը՝ մեծացնելով տնտեսական եւ ֆինանսական ռիսկերը։ Նախեւառաջ աշխարհաքաղաքական լարվածությունն արտահայտվում է առեւտրային հարաբերություններում, հիմնականում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հակամարտության պատճառով։ Նաեւ լարված քաղաքական իրավիճակը թուլացնում է միջազգային եւ ազգային ինստիտուտները՝ պետություններին թույլ չտալով բարձրացնել բյուջետային պահուստները եւ պայքարել բարձր պարտքային բեռի դեմ։

«Մենք 2020 կամ 2021 թվականներին գլոբալ տնտեսության մեջ հետընթաց չենք սպասում։ Սակայն ընթացիկ տնտեսական միջավայրը բնութագրվում է կառուցվածքային ցածր աճով, ցածր ինֆլյացիայով եւ քաղաքական առումով մանեւրելու սահմանափակ տարածքով, ինչը բացասական իրադարձությունների ժամանակ տնտեսությունը դարձնում է ավելի խոցելի»,- նշվում է Moody's-ի զեկույցի մեջ։

Գործակալության փորձագետները կանխատեսում են, որ G20-ի երկրների ՀՆԱ-ն 2020թ․ կավելանա 2,6 տոկոսով, ինչպես եւ 2019-ին։ 2021թ․ աճը կարող է արագանալ մինչեւ 2,8 տոկոս։

Տնտեսական աճի ամենաուժեղ դանդաղում Moody's-ը 2020թ․ սպասում է ԱՄՆ-ում եւ Չինաստանում։ Նահանգներում հաջորդ տարի աճի տեմպերը կկրճատվեն մինչեւ 1,7 տոկոս՝ 2019թ․ 2,3 տոկոսից, Չինաստանում՝ մինչեւ 5,8 տոկոս՝ 6,2 տոկոսից։ 2021թ․ ամերիկյան ՀՆԱ-ի աճը կարագանա մինչեւ 1,9 տոկոս, չինական ՀՆԱ-ինը կդանդաղի մինչեւ 5,7 տոկոս, կանխատեսում է Moody's-ը։

G20-ի զարգացած երկրներում տնտեսական աճը, ըստ Moody's-ի գնահատականների, կկազմի 1,6 տոկոս՝ 2019-ին, 1,4 տոկոս՝ 2020-ին եւ 1,6 տոկոս՝ 2021-ին։ Եվրոգոտու ՀՆԱ-ի աճը կկազմի համապատասխանաբար 1,1 տոկոս, 1,2 տոկոս եւ 1,4 տոկոս՝ 2019-ին, 2020-ին եւ 2021-ին։ Գերմանական տնտեսությունը կաճի 0,6 տոկոսով, 1 տոկոսով եւ 1,3 տոկոսով, ակնկալում են Moody's-ում։

Միաժամանակ, զարգացող երկրներում տնտեսական ակտիվությունը կկայունանա կամ նույնիսկ կուժեղանա 2020 եւ 2021 թվականներին, կանխատեսում են գործակալության փորձագետները։

Moody's-ի կանխատեսմամբ Ռուսաստանում տնտեսական աճը առաջիկա երկու տարիներին կարագանա։ 2019թ․ ՀՆԱ-ի աճի տեմպերը կկազմեն 1,2 տոկոս, 2020-ին՝ 1,5 տոկոս, 2021-ին՝ 1,7 տոկոս։

Գործակալության փորձագետները նշում են, որ տնտեսական աճի թուլացումը հանգեցրել է համաշխարհային կենտրոնական բանկերի կողքին տնտեսության խթանման համար միջոցների միաժամանակյա ընդունմանը։

«Կենտրոնական բանկերը, ինչպես զարգացած երկրներում, այնպես էլ զարգացող երկրներում, մեղմացրել են իրենց քաղաքականությունը, եւ դա պետք է բարելավի ֆինանսական պայմանները շատ պետություններում։ Չնայած նրան, որ դրամավարկային քաղաքականության հնարավորությունները զարգացած երկրներում դառնում են առավել սահմանափակ, տոկոսադրույքների նվազումը կսատարի աճը զարգացող շուկաներում (emerging markets)՝ վարկավորման մեծացման հաշվին»,- ասվում է զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ