News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի աշխատանքը Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է 27,6 մլն դոլարով: Այն հեռախոսով գնել է անանուն գնորդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Artnews-ին:

Վաճառվել է ընդհանուր առմամբ 42 իր: Դրանցից 35-ի արժեքը 1 մլն դոլարից ավել է եղել, 4 լոտի արժեքը եղել է ավելի քան 10 մլն դոլար, եւ միայն մեկն է վաճառվել ավելի քան 26 մլն դոլարով՝ Մոնեի «Չարինգ Կրոս կամուրջ» նկարը, 1903 թվական:

Սկզբնապես այն գնահատվել է 20-30 մլն դոլար:

Փորձագետները կարծում են, որ նման բարձր արժեքով նկարների վաճառքը ցույց է տալիս արտ-շուկայի վիճակը: Անցած տարի Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 7 աշխատանք յուրաքանչյուրն ավելի քան 20 մլն դոլարով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ