News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան իր ինքնիշխան իրավունքների խախտում է համարում ռուսական ՀՀՊ С-400 համակարգերից հրաժարվելու ԱՄՆ-ի պահանջը, Վաշինգտոնում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ճիշտ չենք համարում С-400-ներից ամբողջովին հրաժարվելու պահանջը։ Չի կարելի ամբողջովին հրաժարվել С-400-ներից եւ անցնել Patriot-ներին։ Մենք ասել ենք, որ կարող ենք գնել Patriot-ներ, սակայն դրանք գնելով՝ մենք չենք կարող հրաժարվել С-400-ներից։ Դա մեր ինքնիշխան իրավունքն է, որի հաշվին (ԱՄՆ-ը) կառուցում է իր հաշվարկները»,- Վաշինգտոնից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ, ընդհանուր առմամբ, ԱՄՆ իր այցը անցել է դրական, եւ տարաձայնությունները հաղթահարելու համար երկխոսություն է անհրաժեշտ։ «Մենք ուզում ենք F-35-երի հարցում հասնել դրական արդյունքի։ Եւ ես այս անգամ տեսա, որ այդ թեմային Թրամփի մոտեցումը շատ ավելի դրական եւ կառուցողական է»,- հավելել է Էրդողանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ