News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճարպակալումից տառապող տնային շների եւ կատուների թվի կտրուկ աճ է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնել է The Times թերթը՝ հղում կատարելով անասնաբույժների հետազոտություններին։

Այսպես, վերջին տարվա ընթացքում ավելորդ քաշով շների թիվը Միացյալ Թագավորությունում աճել է մինչեւ 1,7 միլիոն, իսկ կատուներինը՝ մինչեւ 1 միլիոն։ Խնդիրն այնքան է սրվել, որ անասնաբուժական շատ կլինիկաներ ստիպված են հատուկ սարքավորում ձեռք բերել չաղացած կենդանիներին բարձրացնելու համար, իսկ որոշ բժշկական հաստատություններում տեղադրվել են հատուկ ջրային տրենաժորներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ քաշից, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Տնային կենդանիների ճարպակալման հետ կապված իրավիճակը տագնապային է դառնում։ Քաշի զգալի ավելացումը կարող է շատ բացասաբար ազդել նրանց հոդերի վրա, դիաբետի, ինչպես նաեւ սրտի ու թոքերի հիվանդությունների պատճառ դառնալ»,- նախազգուշացնում է Direct Line ընկերության տնային կենդանիների ապահովագրման բաժնի ղեկավար Եվա Սանդրա Բեննետը, որը մասնակցում է հետազոտություններին։

Ավելորդ քաշի ամենաշատ հակում ունեն մոպսերը։ Այս տեսակի բոլոր ներկայացուցիչների 3/4-ը Մեծ Բրիտանիայում ճանաչվել է ճարպակալմամբ տառապող։ Նրանց հետեւում են բոքսյորները եւ ոսկեգույն ռետրիվերները։

Ճարպակալման խնդիրը երկրի անասնաբուժական կլինիկաներում առաջացնում է լուրջ մտահոգություններ։ Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ բրիտանացի անասնաբույժների 83 տոկոսը քաշի լուրջ գերազանցում է գրանցել իր չորքոտանի հաճախորդների մոտ։ Բժիշկների մոտ 2/3-ը նույնիսկ վնասվածքներ է ստացել այդ կենդանիներին օգնություն ցուցաբերելիս։

Բրիտանական անասնաբուժական ասոցիացիայում նշում են, որ ճարպակալման դեպքերի մեծ մասը տեղի է ունենում տերերի մեղքով, որոնք պարբերաբար իրենց կենդանիներին նրանց համար վնասակար ուտելիքներ, օրինակ՝ պանիր եւ բեկոն են տալիս։ «Հատուկ ուշադրություն պետք է դարձնել խրախուսող ուտելիքներին, որոնցով տերերը հաճախ պատիվ են տալիս իրենց կենդանիներին։ Դրանց մեծ մասը կարող է բավական կալորիական լինել։ Տերերը պետք է ավելի ուշադիր հետեւեն իրենց սիրելիների սննդակարգին»,- հայտարարել է ասոցիացիայի ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ