News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կլիմայական գործընթացները առաջատար դեր են ունեցել ոչ միայն Ասորեստանյան կայսրության՝ անտիկ աշխարհի «գերտերություններից» մեկի անկման, այլեւ ծագման վրա։ Ասորեստանցիների հզորության թաքնված հիմքը մ․թ․ա․ X-VIII դդ․ Մերձավոր Արեւելքի չափազանց խոնավ կլիման էր, հայտնում է Science Advances-ը։

«Մեր կողմից հավաքված տվյալները խոսում են այն մասին, որ կլիմայական փոփոխությունները եղել են Ասորեստանի հզորության աճի գլխավոր գործոնները։ Մոտ երկու հարյուրամյակ առատ տեղումները եւ լավ բերքը նպաստել են խիտ բնակեցված քաղաքների աճին եւ երկրի սահմանների արագ ընդլայնմանը։ Այդ «մեգապոլիսները» Ասորեստանի անկման պատճառներից մեկն են դարձել այն բանից հետո, երբ մ․թ․ա․ VII դարում սկսվել է երաշտի նոր դարաշրջանը։

Պատմաբանները կարծում են, որ Ասորեստանը ծագել է Միջագետքի մյուս պետությունների հետ միաժամանակ, սակայն մինչեւ մ․թ․ա․ X դարը այն մնում էր Բաբելոնի եւ վաղ անտիկ դարաշրջանի մյուս տերությունների ստվերի տակ։

Համարյա բոլոր այս պետությունները հազարամյակների սահմանին, անտիկ աշխարհի ինքնատիպ «մութ դարերի» ժամանակ անկում են ապրել «բրոնզե դարի աղետի» արդյունքում։

Այդ խառը ժամանակ Ասորեստանը կարող էր պահպանել իր ամբողջականությունը։ Դրանից օգտվել են նրա կառավարիչները, որոնք ստեղծել են երկաթե դարի ամենահզոր եւ կազմակերպված բանակը։ Ասորեստանի ռազմական մեքենան թույլ է տվել նրան գրավել Բաբելոնը, Հին Եգիպտոսը, Իսրայելըւ եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներ ու ստեղծել մարդկության պատմության մեջ առաջին կայսրություններից մեկը։

Այս պետությունը, Նորասորեստանյան կայսրությունը, անտիկ ժամանակների չափանիշներով երկար չի գոյատեւել, ընդամենը մոտ 3-4 դար։ Մ․թ․ա․ VII դարում նրան ջնջել են երկրի երեսից այն բանից հետո, երբ Նորասորեստանյան թագավորության եւ Միդիայի միացյալ բանակները ոչնչացրել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մինչ այդ բազմամյա երաշտը ապակայունացրել էր երկրի քաղաքական իրավիճակը եւ պառակտել կայսրության հզորությունը։

Կալիֆոռնիայի համալսարանի երկրաբան Աշիշ Սինհան եւ նրա գործընկերները գտել են այն բանի վկայությունը, որ կլիման ուղիղ կապ է ունեցել Ասորեստանյան կայսրության ծագման հետ։

Կարդալով «կլիմայական տարեգրությունը»՝ գիտնականները հաստատել են, որ կլիմայական երեւույթները դարձել են, Ասորեստանի ոչ միայն անկման, այլեւ ծագման պատճառը։ Եթե անկման պատճառ է դարձել երաշտը, ապա ծագման համար հիմք են հանդիսացել առատ տեղումները։

Ամենաերկար նման ժամանակաշրջանը սկսվել է մ․թ․ա․ IX դարի կեսին։ Այն ժամանակ, ինչպես նշում են գիտնականները, տեղումների մակարդակը Ասորեստանի տարածքում եղել է 20-40 տոկոսով ավելի բարձր, քան այսօրվա Իրաքի տարածքում է։ Դա կտրուկ բարձրացրել է գյուղատնտեսական կուլտուրաների կենսունակությունը եւ ստեղծել է ջրի պաշարներ՝ դրանց ջրելու համար։

Այդ խոնավ դարաշրջանը վերջացել է Սարգոն II-ի կառավարման վերջին տարիներին, երբ Ասորեստանը սկսել են ցնցել գերված ժողովուրդների ապստամբությունները, իսկ տեղումների մակարդակն ընկել է մոտ երկու անգամ՝ իջնելով մինչեւ 200-250 մմ-ի։ Նոր՝ երաշտի դարաշրջանի սկիզբը, ինչպես ենթադրում են գիտնականները, պատճառ է դարձել, որպեսզի նրա որդի Սենեքերիմը մայրաքաղաքը տեղափոխի Նինվե եւ կառուցի ջրանցքների ցանց, որը քաղաքը կապահովեր ջրով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ