News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները առաջին անգամ գաղտնազերծել են հին երեք մետրանոց կապիկների՝ գիգանտոպիտեկների (Gigantopithecus blacki) սպիտակուցների կառուցվածքը եւ եկել են այն եզրահանգման, որ դրանք ժամանակակից օրանգուտանգների ուղիղ ազգականներն են, այլ ոչ թե մարդու էվոլյուցիայի կորած օղակը, հայտնում է Nature ամսագիրը։

«Մենք պարզել ենք, որ օրանգուտանգների եւ գիգանտոպիտեկների նախնիները բաժանվել են 12 մլն տարի առաջ»,- պատմել է Կոպենհագենի համալսարանից Էնրիկո Կապելինին, որը հետազոտության հեղինակներից մեկն է։

Օրանգուտանգները, ինչպես եւ մյուս բարձրագույն պրիմատները, պատկանում են Homo sapiens-ի մոտ ազգականների թվին։ Նրանց նախնիները մոտ 15 միլիոն տարի առաջ, ավելի վաղ, քան մյուս պրիմատները, բաժանվել են մարդանման կապիկների էվոլյուցիայի ընդհանուր ծառից։ Օրանգուտանգները բնակվում են Ինդոնեզիայի կղզիների անտառներում, միայնակ կյանք են վարում եւ խուսափում են այլ ազգակիցների հետ շփումներից, որի պատճառով տեղի բնակիչները հաճախ նրանց «անտառային ճգնավորներ» են անվանում։

Երկար ժամանակ գիտնականները կարծել են, թե գոյություն ունի այդ կապիկների երկու տեսակ՝ բորնեական (Pongo pygmaeus) եւ սումատրական (Pongo abelii) օրանգուտանգներ։ Երկու տարի առաջ գենետիկները պարզել էին, որ Սումատրա կղզու վրա ապրում է նաեւ օրանգուտանգի երրորդ տեսակը՝ տապանուլին (Pongo tapanuliensis)։ Նրա արտաքին տեսքը համարյա չի տարբերվում հարեւաններից, սակայն տապանուլին առնվազն 3 մլն տարի զարգացել է յուրօրինակ էվոլյուցիոն ուղիով։

Դրանց բացահայտումը, ինչպես նշում են Կապելինին եւ նրա գործընկերները, հետազոտողներին ստիպել է մտածել այն մասին, թե ինչպես են առաջացել օրանգուտանգների բոլոր երեք տեսակները, ով է եղել նրանց ընդհանուր նախնին, որտեղ է նա ապրել եւ ինչ տեսք է ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ