News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրային խորհուրդը իր գործառույթը չէր կատարում եւ մարդիկ, կոնկրետ Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը հայտարարություններ էր անում, որոնք շատ ընդգծված քաղաքական էին, նույնիսկ կուսակցական էին, եւ դիսոնանսի մեջ էին մտնում ընդհանուր իշխանությունների վարած քաղաքականության հետ: Այս մասին այսօր՝ նոյմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով, Հանրային խորհուրդը կոչված է հանրությանը հուզող տարբեր հարցեր քննարկել, այս կամ այն խորհրդատվությունը ներկայացնել. «Մենք ունենք Սահմանադրություն, որտեղ այդ ինստիտուտը նախատեսված է: Հետեւաբար, եթե մենք պետք է այդ կառույցի նպատակահարմարության խոսակցությունը բացենք, պետք է խոսենք սահմանադրական փոփոխությունների համատեքստում»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Դիտարկմանը, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում հնարավոր է նշանակվի Ստյոպա Սաֆարյանը, ով ընդգծված իշխանամետ է, ԱԺ նախագահն ասաց, որ ինքը նման խոսակցություններ չի լսել:

Տպել
Ամենաշատ