News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ամանորի միջոցառումների համար Երեւանում կծախսվի 325 մլն դրամ․ հայտնի է տոնական միջոցառումների ծրագիրը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երեւանի քաղաքապետ մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվեց Երեւանի քաղաքապետարանի վրա:

Ավելի վաղ գործադիրը որոշում էր կայացրել, ըստ որի, մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպություններն ու գերատեսչությունները կարող են գնումները կատարել մեկ անձից՝ ելնելով գնման առանձնահատկությունից: Ավելի քան մեկ ամիս շարունակ Երեւանի քաղաքապետարանի հետ կայացած քննարկումների արդյունքում, այսօր կառավարությունը որոշեց ավելացնել Երեւանում կայանալիք տոնական միջոցառումների ծավալը:

Ըստ այդմ, սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես,

Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք,

Երեւանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market),

Հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ,

Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն եւ այլն:

Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով:

Գիտեմ, որ հարկատուներին (իսկ լրագրող գործընկերներիս՝ առաջին հերթին) հետաքրքրում է տոնական միջոցառումներին ծախսվելիք գումարի չափը: Ըստ կառավարության որոշման, նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երեւանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին: Միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն, որոնցից երեքը, Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ԿԳՄՍ համատեղ քննարկումների արդյունքում, հետեւյալն են. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ, «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ եւ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ: Չորրորդ ընկերությանը կընտրի Երեւանի քաղաքապետարանը:

1-ին լուսանկարում Հանրապետության հրապարակի ձեւավորման էսքիզն է, ամբողջական պրեզենտացիան կներկայացնենք մոտ օրերս»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի իշխանությունները ոչ մեկին չեն խնդրել ավելացնել Նոր տարվա տոնակատարության բյուջեն. փոխքաղաքապետ
Լինելու է զբոսաշրջիկների մեծ հոսք...
Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում․ քաղաքապետարան
Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ղեկավարի՝ տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի․․․
430 մլն դրամ Երեւանում Ամանորի տոնակատարության համար. մայրաքաղաքի իշխանությունների արդարացումները
Երեւան քաղաքի ամանորյա բյուջեն 158 մլն 512 հազար դրամ է...
Եկեք միահամուռ ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի եւ բլինչիկի» գերությունից․ Աննա Հակոբյան
Տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների եւ հարազատների հետ․․․
Երեւանի փոխքաղաքապետն ընդունեց տոները կազմակերպող ընկերության ղեկավարության հետ անձնական կապերի առկայությունը
Չնայած Կառավարության որոշմանը, որը թույլ է տալիս մշակութային միջոցառումների համար գնումները կատարել մեկ անձից, մայրաքաղաքի իշխանությունները…
Գորան Բրեգովիչի համերգի վրա կծախսվի 65 հազ. եվրո Փոխքաղաքապետ
Գորան Բրեգովիչի համերգի վա 65 մլն դրամ կծախսվի...
Ամենաշատ