News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի նկարիչների միությունում այսօր՝ նոյեմբերի 14–ին, բացվել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա տարեդարձին։

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, ողջունելով հյուրերին, նշեց, որ այս ցուցահանդեսը ներառում է 150 թանկարժեք լուսանկարներ։

«Այս լուսանկարներն արձանագրում են վերջին 70 տարիների Չինաստանի մեծ փոփոխությունները, կենդանի կերպով ցուցադրում են Չինաստանի տնտեսական ուժը, արտացոլում են երկրի համընդհանուր ուժով իրականացրած պատմական շրջադարձը, մարդկանց կենսամակարդակի ահռելի բարելավումը, միջազգային ասպարեզում Չինաստանի դիրքի ամրապնդումը եւ ամբողջ աշխարհի խաղաղության զարգացումը»,– ասաց դեսպանը։

Անդրադառնալով հայ–չինական հարաբերություններին՝ Թիան Էրլունն ընդգծեց, որ երկկողմ հարաբերություններն այս տարիներին զարգացել են առողջ եւ կայուն ձեւով։

«Այդ հարաբերությունները մտել են կայուն զարգացման մի նոր փուլ։ Երկու երկրների միջեւ բարձր մակարդակի փոխանակումները սերտ են թե տնտեսական, թե առեւտրային համագործակցության ոլորտներում, վերջերս ակտիվ կերպով ընդլայնվում են նաեւ հումանիտար փոխանակումները։ Չինաստանի արագ եւ կայուն զարգացումը շարունակում է խթան հանդիսանալ երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների շարունակական խորացմանը։ Ես վստահ եմ, որ երկու երկրների համատեղ ջանքերով համագործակցությունը նոր արդյունքներ է տալու եւ ավելի շատ օգուտ է բերելու երկու երկրների ժողովուրդներին»,– ասաց դեսպանը։

Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 24–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ