News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիբանանը գտնվում է շատ վտանգավոր իրավիճակում: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը՝ վերջին օրերին փողոցային անկարգությունները համեմատելով 1975-90 թվականներին քաղաքացիական պատերազմի սկզբի հետ, հաղորդում է Reuters-ը:

Լիբանանում անկարգությունների ֆոնին քաղաքական եւ տնտեսական լուրջ խնդիրներ են առաջացել: Չնայած տնտեսական ճգնաժամի մասշտաբներին՝ երկրի առաջնորդներին չի հաջողվել նախարարների նոր կաբինետի հետ համաձայնության հասնել:

Սաաբը, որը նախագահ Միշել Աունի քաղաքական դաշնակիցն է, հայտարարել է, որ փողոցներում լարվածությունն ու փողոցները փակելը հիշեցնում է 1975 թվականի քաղաքացիական պատերազմը:

«Եվ այդ իրավիճակը շատ վտանգավոր է»,- ասել է նա:

Նա նշել է, որ ցուցարարները բողոքի ակցիաներ կազմակերպելու իրավունք ունեն, հավելելով, որ բանակն ու անվտանգության ծառայությունները չեն կարող համաձայնության հասնել նրանց հետո, ովքեր բռնություն են կիրառում:

Երկրում երրորդ օրն է՝ շարունակում են փակ մնալ դպրոցները, բանկերն ու խանութները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ