News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուսման համար Google Chromebook նոթբուքեր օգտագործող աշակերտները հաջողության չեն հասնի, CNET-ին տված հարցազրույցում հայտարարել է մարքեթինգի գծով Apple-ի տնօրեն Ֆիլ Շիլլերը։

«Chromebook-ը հայտնվել է դասարաններում, քանի որ, անկեղծ ասած, դա էժանագին սարք է՝ պարտադիր թեսթավորման համար։ Եթե ձեր ուզածն այն է, որպեսզի ընդամենը ստուգեք երեխաներին, ապա, հնարավոր է, էժան նոթբուքը կարողանա դա անել։ Սակայն դրանով երեխաները հաջողության չեն հասնի»,- հայտարարել է Շիլլերը։

Որպես «երեխայի ուսուցման համար լավագույն սարք», թոփ-մենեջերը անվանել է iPad-ը։ «Հաջողության կհասնեն այն երեխաները, որոնք, իրոք, խորացած են ուսման մեջ, եւ որոնց դուր է գալիս սովորելը։ Դժվար չէ կռահել, թե ինչու երեխաներին չի գրավում առանց տեխնոլոգիաների դասարաններում սովորելը։ Լավագույն արդյունքների հասնելու նպատակով երեխաներին իսկապես օգնելու համար անհրաժեշտ է ունենալ ուսման առաջատար միջոցներ»,- պարզաբանել է նա, հայտնում է Forbes-ը։

Նրա մեկնաբանությունները քննադատությունների ալիք են բարձրացրել ԱՄՆ-ում։ Ինչպես գրել է 9to5mac կայքը, շատերը Շիլլերի հայտարարությունն ընդունել են այնպես, կարծես թե նա ասել է, որ աշակերտները դատապարտված են տգիտության, եթե չեն օգտվում Apple-ի նոթբուքերից։ Շիլլերը ստիպված է եղել պարզաբանել իր խոսքերը։ Twitter-ում նա գրել է, որ CNET-ի հետ զրույցի ամբողջական տարբերակում ինքն ասել է, թե երեխաներին եւ ուսուցիչներին պետք է տրամադրվի այնպիսի կոնտենտ, ուսումնական ծրագիր եւ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են ուսման եւ զարգացման, ոչ թե միայն թեսթավորման համար։

Futuresource Consulting ընկերության տվյալներով, 2018թ․ դպրոցների 1-12-րդ դասարանների համար ձեռք բերված նոթբուքերի 60 տոկոսը Chromebook է եղել, 22 տոկոսը կազմել են Microsoft Windows օպերացիոն համակարգով աշխատող նոթբուքերը, իսկ Apple-ի սարքերին բաժին է ընկել ընդամենը 18 տոկոսը։ Ինչպես նշում է The Verge-ը, Apple-ն արդեն մի քանի տարի փորձում է մեծացնել իր մասնաբաժինն այդ շուկայում, սակայն մանկավարժներն ինչքան էլ գովեն iPad-ի հնարավորությունները, գինը կարեւոր գործոն է հօգուտ մատչելի գաջեթների։

Նախօրեին Apple-ը ներկայացրել է Macbook Pro-ի նոր տարբերակը։ Այն ստացել է 16 դյույմանոց Retina դիսփլեյ, ինչպես նաեւ՝ SSD-կուտակիչ, որի տարողությունը կազմում է 8 տերաբայթ։ ԱՄՆ-ում վեցմիջուկանի Intel Core i7պրոցեսորով, 512 Գբ կուտակիչով եւ 16 Գբ օպերատիվ հիշողությամբ բազային մոդելը կվաճառվի 2399 դոլարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ